ՎԻԿ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ

Դերասան

Վահագն Բագրատունի

Ծնվել է 1990թ. հուլիսի 24-ին, Երևանում: Դերասան, բեմադրիչ Վահագն Բագրատունու թոռն է: 1992թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Գերմանիայի Շտուտգարտ քաղաք, որտեղ 1997-2010թթ սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: 5 տարեկան հասակից խաղացել և երգել է Շտուտգարտի պետական օպերայում: 2011-13թթ սովորել է Նյու Յորքի Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտում, 2011-14թթ` Դերասանների բարձրագույն դասընթացներում: Նյու Յորքում խաղացել է թատրոնում և դոկումենտալ ֆիլմում, ամերիկյան դերասաններ Ուիլիամ Հարթի, Շիրլի Մքլեյնի, Դևիդ Հենրիի և այլոց հետ: 2013թ. նկարահանվել է «Ընդհատակյա կայսրություն» ամերիկյան հեռուստասերիալում: 2014թ. տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ շարունակում է դերասանական գործունեությունը: Նկարահանվել է նաև «Հետախույզ» (2013թ.), «Սպասել գնացքին» (2014թ.), «Նախընտրելի գործեր» (2014թ.), «Ծածկի տակ» (2015թ.), «Գրանիտե տղամարդը» (2015թ.), «Փլուզում» (2016թ.) և այլ ֆիլմերում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար