
Հարություն Մրմրյան
Պատմաբան, գրող

Դովլաթ Գարանֆիլյան
Գորգանկարիչ

Աշոտ Շայբոն
Արձակագիր

Բեն Բաղդիկյան
Գրող, լրագրող

Յուրի Երզնկյան
Կինոռեժիսոր

Անահիտ Աճեմյան
Ջութակահար

Աշոտ Ղազարյան
Ճարտարապետ

Վարդան Գրիգորյան
Պատմաբան

Անդրանիկ Զաքարյան
Ճարտարապետ

Ռիկ Կավանյան
Դերասան

Ժակելինա Սարխոշյան
Բալետի արտիստ

Արա Ասատուրյան
Պարուսույց

Արշալույս Հարությունյան
Դերասան, ռեժիսոր

Արման Խարազյան
Հաղորդավար
ԹԱՄԱՐ ԴԵՄՈՒՐՅԱՆ

26 նոյեմբեր, 1912 - 14 փետրվար, 2000
Ծնվել է Ռուսաստանի Մոզդոկ քաղաքում: Եղել է կոմպոզիտոր, երգիչ Ստեփան Դեմուրյանի դուստրը: 1934թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, 1937թ.` Մոսկվայի հայկական թատերական ստուդիան: 1937-44թթ եղել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի, 1944թ-ից` Հայֆիլհարմոնիայի մենակատար, ասմունքող: Խաղացած ներկայացումներից են` Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» (Սանդուխտ), Գ.Սարյանի «Անտառի խորքում» (Պարտիզանուհի), Կ.Գոլդոնիի «Մրցանակով հարսանիք» (Ֆիամեր) և այլն: Լավագույն կատարումներով աչքի է ընկել հատկապես ասմունքի բնագավառում: Հեղինակել է մի շարք կոմպոզիցիաներ: Նկարահանվել է «Մսյե Ժակը և ուրիշները», «Լալվարի որսկանը» ֆիլմերում: 1965թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: