ՅԱՆՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Դերասանուհի, բեմադրիչ

Ծնվել է 1985թ. մայիսի 6-ին, Երևանում: Դերասան Գրիգոր Գաբրիելյանի դուստրն է: 2002թ. ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը: Անցել է մասնագիտական վերապատրաստում ՌԴ թատերական գործիչների միության կազմակերպած միջազգային ծրագրով` որպես դրամատիկ թատրոնի դերասան: 2002թ-ից աշխատել է Երևանի մի շարք թատրոններում` որպես դերասանուհի և բեմադրիչ: Աշխատել է նաև Հայաստանի թատերական գործիչների միությունում` որպես նախագահի օգնական և միջազգային թատերական փառատոների կազմակերպիչ: Խաղացած ներկայացումներից են` Ա.Արծրունու «Անավարտ վեպը» (Զազա), Ս.Մրոժեկի «Ամառային օրը» (Կին), Ժ.Ժենեի «Սպասուհիները» (Մադամ), Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Կարինե), Ի.Շտոկի «Անաստվածային կատակերգություն» (Հրեշտակ Ա), Ի.Տուրգենևի «Մեկ ամիս գյուղում» (Վերա), Գ.Սլուցկու «Վեց ուտեստ օլիգարխի համար» (Իվանովա) և այլն: Խաղացել է նաև Ռուսաստանի թատերական գործիչների միության Մոսկվայի «Ստրասնոյի» բեմում, Զվենիգորոդ քաղաքի Լյուբով Առլովայի անվան մշակութային կենտրոնում, Սերպուխովո քաղաքի երաժշտական դրամատիկական թատրոնում: Նկարահանվել է «Թափառում» ռոք-օպերայում, «Կարմիր Խնձոր», «Մեռյալների մեջ», «Վրիժառու 2», «Ալա բալա նիցա», «Մեր գյուղը», «Վերջին թռիչքը» ֆիլմերում, «Որբերը», «Որբերը 2», «Ներիր ինձ», «Սադրանք», «Աննա 2», «Մեր գյուղը» հեռուստասերիալներում: Բեմադրել է Ժ.Ժենեի «Սպասուհիները», Ա.Միշոի «Շղթաները» ներկայացումները: 2013-14թթ դասավանդել է «Զիս» թատրոն-ստուդիայում: 2014թ-ից դերասանի վարպետություն է դասավանդում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, բեմական խոսք` Երևանի Մշակույթի պետական քոլեջում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար