Նունե Վրույր

Դերասանուհի

Օվի Սևումյան

Բեմադրիչ, դերասան

Ավետիս Սարաֆյան

Քանդակագործ, գեղանկարիչ

Արթուր Միտինյան

Կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ

Արտյոմ Մարկոսյան

Հաղորդավար, դերասան

Արտյոմ Լևոնյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԱՌԱՔԵԼ ՄԱՂԱՔՅԱՆ

Թավջութակահար

Ծնվել է 1989թ. մայիսի 25-ին, Երևանում: 2006թ. ավարտել է Երևանի թիվ 85 միջնակարգ դպրոցը: 2000-06թթ երաժշտական կրթություն է ստացել Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում` Արմեն Մեսրոպյանի թավջութակի դասարանում: 2006-10թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի թավջութակի բաժնում` Արմեն Մեսրոպյանի դասարանում: Մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթ-փառատոների և արժանացել դափնեկրի կոչման: 2006թ-ից աշխատում է դասական երաժշտության աջակցության Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբում, 2013թ-ից` ազգային նվագարանների պետական նվագախմբում: Մասնակցել է աշխարհահռչակ երաժիշտների, թավջութակահարների դասընթացներին: Նվագախմբի և կամերային անսամբլների կազմում համերգային ելույթներով հանդես է եկել տարբեր երկրներում` Ֆրանսիա, Գերմանիա, Վրաստան, Լեհաստան, Միացյալ Արաբական Էմիրություններ, Ռուսաստանի Դաշնություն և այլուր: Նվագացանկը իր մեջ ներառում է հայկական, ռուսական և արտասահմանյան կոմպոզիտորների բազմաթիվ ստեղծագործություններ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար