
Սիմեոն Ապարանցի
Պատմաբան, բանաստեղծ

Սիմոն Վրացյան
Պետական գործիչ, հրապարակախոս

Էլիզա Բինեմեճյան
Դերասանուհի

Գուրգեն Ավետիսյան
Քանդակագործ, գեղանկարիչ

Զուլում Գրիգորյան
Գեղանկարիչ

Երվանդ Ղազանչյան
Բեմադրիչ

Զավեն Սարգսյան
Լուսանկարիչ

Էդուարդ Զորիկյան
Երգահան, երգիչ

Արմեն Բարսեղյան
Դերասան, բեմադրիչ

Կարեն Խաչատրյան
Մնջախաղաց, պարող

Տիգրան Դանիելյան
Հաղորդավար, լրագրող
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՔՈՉԱՐՅԱՆ

14 օգոստոս, 1938 - 24 հուլիս, 2020
Ծնվել է Երևանում: 1955-58թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում, 1962-70թթ` ասպիրանտուրայում: Շուրջ 5 տարի աշխատել է Կապանի շրջանային թատրոնում` որպես դերասան, որտեղ խաղացել է ավելի քան 20 գլխավոր և երկրորդական դերեր: 1971-86թթ եղել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերական ֆակուլտետի դեկանը, 1986-96թթ` ուսումնագիտական գծով պրոռեկտորը: 1992թ-ից դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում (1992թ-ից` պրոֆեսոր): 1998թ-ից եղել է ինստիտուտի մասսայական հանդիսությունների ռեժիսուրայի և մշակութաբանության ամբիոնի վարիչը: Բեմադրել է Գի Արեկասիս «Եկվորը Ռանգունից», Ալեքսանդր Դյումա-որդու «Լրտեսի հետքերով», Ժ.Մարիելի «Թանկագին սեր» և այլ ներկայացումներ Երևանի Ս.Սարգսյանի անվան պետական Համազգային, օպերետայի, Ստեփանակերտի և այլ թատրոններում: Ստացել է արվեստագիտության թեկնածուի աստիճան, ռեժիսուրայի ամբիոնի դոցենտի կոչում: Եղել է Հայաստանի թատերական գործիչների միության և նախագահության անդամ: 1981թ. արժանացել է Հայաստանի բուհի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: