Մակար Եկմալյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վահան Թեքեյան

Բանաստեղծ

Հակոբ Անտոնյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Պողոս Խաչատրյան

Գրականագետ

Ռոդիոն Նահապետով

Դերասան, կինոռեժիսոր

Արծվի Բախչինյան

Բանասեր, կինոգետ, պատմաբան, թարգմանիչ

Սլավա Գրիգորյան

Կիթառահար

Արա Խզմալյան

Թատերագետ

Աննա Ղավալյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՄԻՔԱՅԵԼ ՄԻՐԶԱՅԱՆ

Կոմ­պո­զի­տոր, դիրիժոր

21 օգոստոս, 1888 - 26 նոյեմբեր, 1958

Ծնվել է Թիֆ­լիսում: 1908թ. ավար­տել է Թիֆ­լի­սի Ներ­սի­սյան դպրո­ցը, որից հետո ուսումը շարունակել է տեղի երաժշտական դպրոցում, իսկ 1921թ. ավարտել է կոն­սեր­վա­տո­րի­ան` Ի.Չերեպինի դասարանը: Գրել է հիմ­նա­կա­նում կա­մե­րա­յին գոր­ծեր, խմբեր­գեր, ռո­մանս­ներ, ման­կա­կան օպե­րա­յին պատ­կեր­ներ, եր­գեր` «Տո­նա­ծառ ջան, տո­նա­ծառ», «Ծի­տի­կի եր­գը», «Ծիտն ու սազը», «Ճպուռն ու մրջյունը», «Մկների ժողովը»  և այլն: Հեղինակել է երգարաններ («Դպրոցական երգարան», 1935թ.) և երաժշտական գրագիտության ձեռնարկներ (Նոտային գրագիտության դասագիրք, 1935թ., Երաժշտական գրագիտության և երգի ձեռնարկ, 1955թ.): 1966թ. Երևանում հրատարակվել է նրա երգերի և ռոմանսների ժողովածուն: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: 1939թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երև­անում: Միքայել Միրզայանի անունով է կոչվել Երևանի թիվ 5 երաժշտական դպրոցը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար