Թադևոս Ջիլավյան

Արձակագիր

Հովհաննես Կարայան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ալբերտ Ասլյան

Գեղանկարիչ

Ժան Տեր-Մերկերյան

Ջութակահար

Ջեմմա Կարագյոզյան

Դերասանուհի

Սասուն Պասկևիչյան

Կոմպոզիտոր, բանաստեղծ

Նորիկ Լևոնյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Սոս Պետրոսյան

Կրկեսի արտիստ, բեմադրիչ

Արթուր Օշականցի

Գեղանկարիչ

Ռուբեն Սաֆրաստյան

Արևելագետ, պատմաբան

Գրետա Բագիյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ԷԴՈՒԱՐԴ ՍԱԴՈՅԱՆ

Կոմպոզիտոր

22 օգոստոս, 1938 - 21 փետրվար, 2018

Ծնվել է Երևանում: 1968-71թթ որպես ազատ ունկնդիր, Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում հաճախել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Բալասանյանի ստեղծագործական դասերին: 1976թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը` Ալեքսանդր Հարությունյանի դասարանը: 1979թ-ից եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ: Հեղինակել է օպերաներ, բալետներ, սիմֆոնիաներ, կոնցերտ, լարային կվարտետներ, խմբերգեր և վոկալ-գործիքային այլ ստեղծագործություններ: Երկերից են` «Գոյամարտ» սիմֆոնիա, «Երեք խոսք Հայաստանի մասին» սիմֆոնիետ, «Կյանքի ծառը» մոնո-օպերա, «Իշխանուհի Մարիա Վոլկոնսկայայի հուշագրերը» կամերային օպերա (1978թ.), Կոնցերտ ֆլեյտայի և կամերային նվագախմբի համար (1981թ.), «Հեյ, ո՞վ կա այստեղ» կամերային օպերա (1982թ.), «Բիդստրուպի ծաղրանկարներ» կամերային նվագախմբի և մնջախաղի համար (1984թ.), «Սիրո հայրեններ» սոպրանոյի և դաշնամուրի (կամ նվագախմբի) համար, Սոնատ կլարնետի և դաշնամուրի համար (1989թ.), «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» օպերա (2003թ.), «Նարեկացի` ձայն առ Աստված» բալետ (2008թ.), «Հրաշքների երազ» մանկական բալետ (2012թ.), «Մաշտոց» օպերա (2014թ.) և այլն: 2013թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: