
Հակոբ Մարթայան
Լեզվաբան, թուրքագետ

Գուրգեն Ալեմշահ
Կոմպոզիտոր, դիրիժոր

Շանթ Հերթևցյան
Գեղանկարիչ

Էդուարդ Աբրահամյան
Կոմպոզիտոր

Շառլ Ազնավուր
Երգիչ, երգահան, դերասան

Արմեն Խոստիկյան
Դերասան

Նորայր Ժամհարյան
Կոմպոզիտոր, բլուլահար, դուդուկահար

Լավրենտի Միրզոյան
Լեզվաբան

Աննա Ջանբազյան
Բալետի արտիստ, պարուսույց

Անահիտ Ներսիսյան
Օպերային երգչուհի

Վարդան Մկրտչյան
Դերասան
ԷԴՈՒԱՐԴ ՄԻԱՆՍԱՐՈՎ

24 հոկտեմբեր, 1933 - 22 դեկտեմբեր, 2018
Ծնվել է Երևանում: Սովորել է Երևանի Պ.Չայկովսկու անվան և Բելոռուսի կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցներում: 1958թ. ավարտել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան, 1963թ.` ասպիրանտուրան` Լ.Օբորինի դասարանը: 1958թ. Մոսկվայի երաժիշտ-կատարողների միջազգային մրցույթում դարձել է դափնեկիր: 1959թ-ից համերգներով հանդես է եկել ԽՍՀՄ քաղաքներում և արտասահմանում: Համերգացանկում եղել են Շումանի, Շուբերտի, Լիստի, Շոպենի, Բրամսի, Սկրյաբինի, Պրոկոֆևի, Շոստակովիչի, Ա.Խաչատրյանի, Սվիրիդովի, Ա.Բաբաջանյանի, Շչեդրինի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ: 1996թ. արժանացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Մոսկվայում: