Հակոբոս Պոզաճյան

Բառարանագիր

Ռոմանոս Սետեֆճյան

Դերասան, դրամատուրգ

Ստեփան Մամիկոնյան

Լրագրող, հրապարակախոս

Թլկատինցի

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Մարո Զուրաբյան

Արձակագիր

Մանվել Բեգլարյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Ռուբեն Գևորգյանց

Կինոռեժիսոր

Լիպարիտ Ավետիսյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ԱՐԱՄ ՔՈՉԱՐՅԱՆ

Կոմպոզիտոր, երաժշտագետ

1 հոկտեմբեր, 1903 - 5 սեպտեմբեր, 1977

Ծնվել է Վաղարշապատում: 1929թ. ավարտել է Մոսկվայի Ա.Գլազունովի անվան երաժշտական տեխնիկումի կոմպոզիցիայի բաժինը, որտեղ 1928-31թթ դասավանդել է: 1929-31թթ սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում: 1945թ. էքստերն կարգով ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, որտեղ 1934-49թթ դասավանդել է (1965թ.` արվեստագիտության թեկնածու), իսկ 1934թ. հիմնադրել է Ռ.Մելիքյանի անվան երաժշտագիտահետազոտական լսարան և հայ երաժշտության պատմության ամբիոն: 1936թ. գլխավորել է Շամշադինի երաժշտագիտական արշավախումբը: 1934-41թթ եղել է Հայաստանի ԳԱ պատմության և երաժշտագիտության բաժնի ավագ գիտաշխատող, 1943-48թթ` գիտական քարտուղար, 1960թ-ից` արվեստի պատմության ավագ գիտաշխատողՍտալինյան ռեպրեսիաների հետևանքով 1941թ. խորհրդային իշխանությունները Երևանում նրան անհիմն ձերբակալել են և մեղադրանք առաջադրել «հակահեղափոխական, հակախորհրդային, ազգայնամոլական գործունեություն» ծավալելու համար: Երկու տարի անցկացրել է աքսորավայրում, 1943թ. արդարացվել է և վերադարձել Երևան: Հեղինակել է հայ երաժշտությանը վերաբերող մի շարք աշխատություններ, կատարել թարգմանություններ: Ձայնագրել է աշուղական սիրավեպեր, ժողովրդական և գուսանական երգեր (շուրջ 2000 նմուշ): Երաժշտագիտական աշխատանքներից են` «Հայ ժողովրդական երաժշտություն» (1939թ.), «Հայաստանի հարվածային և փողային գործիքները» (1965թ.), «Հայկական գուսանական երգեր» (1976թ.): Հեղինակել է «Տերն ու ծառան» օպերան (ըստ Հ.Թումանյանի, 1970թ.), «Կանտատ խաղաղության, բարեկամության և աշխատանքի» (1955թ.), երգեր, խմբերգեր, գործիքային երկեր, կատարել ժողովրդական և գուսանական երգերի մշակումներ: 1960թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: