ԱՆՋԵԼՈ ԷՖՐԻԿՅԱՆ

Ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ

20 հոկտեմբեր, 1913 - 30 հոկտեմբեր, 1982

Վահան Էֆրիկյան

Ծնվել է Իտալիայի Տրեվիզո քաղաքում: Վաղ հասակից ուսումնասիրել է ջութակ: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1948թ. հիմնադրել է Վենետիկի դպրոցի նվագախումբը: 1958-60թթ եղել է «dell'AIDEM» (Associazione italiana diffusione educazione musicale), ապա` «Editions du Cercle Vivaldi de Belgique» նվագախմբերի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը: Ղեկավարել է նաև այլ նվագախմբեր` «Filarmonici del teatro Comunale di Bologna», «Discografica Arcophon» և այլն: 1961-69թթ եղել է Միլանի «Լա Սկալա» օպերայի մենակատարների, 1970թ-ից` Բոլոնիայի Ֆիլհարմոնիկ թատրոնի գլխավոր դիրիժորը: Հավաքագրել և հանդիսատեսին է ներկայացրել Ա.Վիվալդիի շուրջ 450 անհայտ ստեղծագործություն: Հասանելի է դարձրել նաև մի շարք իտալական կոմպոզիտորների երկեր: Մահացել է Հռոմում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար