Նահապետ Ռուսինյան

Գրող, փիլիսոփա, մանկավարժ

Էմանուել Եսայան

Դրամատուրգ, բանաստեղծ

Ռուբեն Բեդրոսով

Գրաֆիկ, գեղանկարիչ

Արամ Սամուելյան

Օպերային երգիչ

Արմեն Գրիգորյանց

Բեմանկարիչ

Գրիգոր Բադալյան

Քանդակագործ

Արամ Գրիգորյան

Գրականագետ

Շահեն Խաչատրյան

Արվեստաբան

Երվանդ Բիչախչյան

Գեղանկարիչ

Ռաֆայել Ավնիկյան

Բալետի արտիստ, պարուսույց

Արամ Նիկոլյան

Դիզայներ

Հովհաննես Ազոյան

Դերասան, հաղորդավար

 

 

 

 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Երաժշտագետ

22 հունիս, 1903 - 2 մարտ, 1954

Ծնվել է Վրաստանի Սիղնաղ գյուղում: Եղել է նկարիչ, խեցեգործ Ռուբեն Շահվերդյանի եղբայրը: 1916թ-ից ապրել է Թիֆլիսում: Դաշնամուրի դասեր է առել Հովսեփ Տեր-Դավթյանից, կոնսերվատորիայում աշակերտել Քրիստափոր Քուշնարյանին: 1924-26թթ սովորել է Լենինգրադի կոնսերվատորիայի գիտակոմպոզիտորական ֆակուլտետում, շարունակել և 1931թ. ավարտել Մոսկվայի կոնսերվատորիան, որտեղ դասավանդել է 1931-34թթ: 1930-37թթ որպես խմբագիր աշխատել է Համամիութենական ռադիոյում: 1937-46թթ աշխատել է «Մուզիկա» և «Սովետսկոյե իսկուսստվո» լրագրերի խմբագրություններում, 1946-50թթ ղեկավարել ԽՍՀՄ կոմպոզիտորների միության երաժշտագիտության և երաժշտական քննադատության հանձնաժողովը: Նրա քննադատական մեթոդը բնութագրվում է տրամաբանական հիմնավորվածությամբ և գաղափարագեղարվեստական կոնկրետ վերլուծությամբ: Երաժշտագետի տեսադաշտում զգալի տեղ են գրավել Կոմիտասի արվեստի և հայ դասական ու ժամանակակից երաժշտության ուսումնասիրությունները, որոնք ընդհանուր առմամբ առանձնանում են նյութերի լայն ընդգրկումով, կշռադատված համակարգումով, պատմավերլուծական մոտեցումով: Մասնակցել է 1939թ. Մոսկվայում կայացած Հայ արվեստի տասնօրյակի նախապատրաստմանը, հանդես եկել հոդվածներով, խմբագրել նոտային ժողովածուներ: 1945թ. նրա խմբագրությամբ է իրականացվել Տ.Չուխաճյանի «Արշակ Բ» օպերայի առաջին բեմադրությունը: 1945թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Մոսկվայում: