Աթանաս Մերասյան

Մատենագիր

Ազնիվ Մնակյան

Դերասանուհի

Արամ Հայկազ

Արձակագիր

Կարապետ Մինասյան

Բեմանկարիչ

Գևորգ Ոսկանյան

Գեղանկարիչ

Ավո Ուվեզյան

Կոմպոզիտոր, գործարար

Մելս Սանթոյան

Գրականագետ

Անայիս Ներսեսյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Վահագն Թևոսյան

Հեռուստալրագրող

Գևորգ Քեշիշյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱԼԵՔՍԱՆԴՐՅԱՆ

Կոմպոզիտոր, թառահար

8 սեպտեմբեր, 1889 - 30 դեկտեմբեր, 1970

Ծնվել է Շուշիում: Ինքնաշխատությամբ սովորել է ժողովրդական գործիքներ նվագել: 1902թ. եղել է Գրիգոր Սյունիի ժողովրդական գործիքների անսամբլի թառահարը, իսկ ավելի ուշ` ժողովրդական անսամբլների ղեկավարը: 1921թ. տեղափոխվել է Երևան: 1930-36թթ դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում: 1936-37թթ ղեկավարել է Հայֆիլհարմոնիայի ժողովրդական գործիքների նվագախումբը, 1938-67թթ` Հայկական ժողովրդական երգի և պարի անսամբլի ժողովրդական գործիքների խումբը: Մշակել է ժողովրդական մի շարք երգեր, ինչպես «Հոյ իմ նազանի յարը», «Մոկաց հարսներ», «Ես պուճուր եմ, ոսկե ջուր եմ» և այլն: Ժողովրդական գործիքների անսամբլի համար գրել է երկու սյուիտ, բազմաթիվ պարային պիեսներ, երգեր, մի շարք պարեղանակներ` «Դիլիջան», «Զույգ սև աչեր», «Զուլեյկայի պարը», «Նազելի», «Նաիրյան աղջկա պարը», «Սևանի», «Նունե» պարեղանակները: 1961թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: