Աշոտ Մամաջանյան

Գեղանկարիչ

Սերգեյ Դավիդյան

Օպերային երգիչ

Վահագն Տատրյան

Պատմաբան, սոցիոլոգ

Ֆրունզե Դովլաթյան

Կինոռեժիսոր, դերասան

Միհրան Ավետիսյան

Գեղանկարիչ

Գոհար Գալստյան

Բանաստեղծ, արձակագիր

Սոնա Թորոսյան

Հաղորդավար, լրագրող

Արմեն Սարգսյան

Դաշնակահար, երգահան

 

 

 

 

ԿԱՐԵՆ ՄԵՍՅԱՆ

Կինոօպերատոր

4 հոկտեմբեր, 1933 - 7 նոյեմբեր, 2010

Ծնվել է Երևանում: Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1956թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` նախ որպես օպերատորի օգնական, ապա` օպերատոր: 1973թ-ից եղել է «Երևան» կինոստուդիայի օպերատոր և ռեժիսոր: 1960թ. նկարահանել է առաջին ֆիլմը` «Մեր թաղամասի ձայները»: Որպես օպերատոր հանդես է եկել ավելի քան 10 խաղարկային և 40 վավերագրական ֆիլմերում: Ֆիլմերից են` «Մենք ենք, մեր սարերը» (1969թ.), «Սարոյան եղբայրներ» (1969թ.), «Աշնան արև» (1977թ.), «Մենք» (1969թ.), «Հայրիկ» (1972թ.), «Հակոբ Հովնաթանյան» (1967թ.), «Մսյե Ժակը և ուրիշները» (1964թ.) և այլն: 1970թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի` «Սարոյան եղբայրներ» ֆիլմի համար (Սարգիս Գևորգյանի հետ): Մահացել է ԱՄՆ-ի Տամպա քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար