Նիկոլ Աղբալյան

Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև

Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան

Քամանչահար

Հրայր Մուրադյան

Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի

Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան

Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան

Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան

Արձակագիր, լրագրող

Լուիզա Պոզապալյան

Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան

Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան

Կիթառահար, երգահան, գեղանկարիչ

 

 

 

 

ՊԵՐՃ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դերասան

7 նոյեմբեր, 1913 - 31 դեկտեմբեր, 1977

Ծնվել է Երևանում: 1933թ-ից աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում` որպես դերասան: 1941-44թթ խաղացել է Նոր Բայազետի (այժմ` Գավառ), Վաղարշապատի (այժմ` Էջմիածին) թատրոններում: Մարմնավորել է դրամատիկական և բնութագրական դերեր: Խաղացած ներկայացումներից են` Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Օթարյան), Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» (Սարգիս), Մոլիերի «Տարտյուֆ» (Օրգոն), Վ.Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազը» (Թիզբե) և այլն: Նկարահանվել է «Ում է ժպտում կյանքը» (1957թ.), «Նվագախմբի տղաները» (1960թ.) ֆիլմերում: 1967թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Մոսկվայում, թաղված է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար