ԷՄՄԱ ՊԱՊԻԿՅԱՆ

Օպերային երգչուհի

Ծնվել է 1957թ. ապրիլի 22-ին, Երևանում: 4 տարեկան հասակում սովորել է երաժշտություն և տվել իր առաջին մենահամերգը Երևանի Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում: Դպրոցական տարիներին հանդես է եկել բազմաթիվ համերգներով Երևանում, Մոսկվայում, Բուլղարիայի, Գերմանիայի քաղաքներում և այլուր: 1982թ. ավարտել է Լենինգրադի Ն.Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիան` Տ.Նովիչենկոյի դասարանը, որին զուգահեռ սովորել է կոմպոզիցիա ու նկարչություն Ռեպինի անվան ակադեմիայում: 1983թ-ից հանդես է եկել Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես մեներգչուհի: Առաջին դերերգը եղել է Շեմախանյան թագուհին` Ն.Ռիմսկի-Կորսակովի «Ոսկե աքաղաղը» օպերայում, որից հետո հրավիրվել է Մոսկվաի Մեծ թատրոն: Հետագայում մեկնել է «Լա Սկալա», որտեղ սովորել է Ջուլիետա Սիմիոնատոի և Լուչիանո Սիլվեստրի մոտ` հաղթելով Մոսկվայում միայն մեկ տեղի վերապատրաստման համար մրցույթում սովետական միության 16 երկրների մասնակիցներին: Մեկ տարվա ընթացքում դարձել է 6 միջազգային մրցույթների դափնեկիր` Վոչե Վերդիանի, Վոլտոլինիև այլն, և հանդես եկել բազմաթիվ մենահամերգներով Իտալիայի ավելի քան 24 քաղաքներում: 1988թ. Վերդիի «Տրավիատա» օպերայում Վիոլետտայի դերերգով մասնակցել է Պերմի փառատոնին և ամբողջ ներկայացման հասույթը փոխանցել Գյումրիի երկրաշարժից տուժածներին: «Լա Սկալա»-ում վերապատրաստման ընթացքում թատրոնը հրավիրել է երգչուհուն երգելու համաշխարհային առաջին ներկայացման մեջ` Ֆռաու Շվագեշտիլի դերերգը՝ Մանձոնիի «Դոկտոր Ֆաուստ» օպերայում: Հանդես է եկել նաև հետևյալ օպերաներում` Ա.Տիգրանյանի «Անուշ» (Անուշ), Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Օլիմպիա), Մոցարտի «Թատրոնի տնորենը» (Ֆռաու Հեռց), «Կախարդական սրինգը» (Գիշերայն թագուհի), Ռոսսինիի «Ամուսնական պայմանագիր» (Ֆաննի), «Սևիլյան սափրիչ» (Ռոզինա), Վերդիի «Տրավիատա» (Վիոլետա), Պուչչինիի «Բոհեմ» (Մյուզետտա), Վիվալդիի «Տիգրան Մեծ» (Կլեոպատրա) և այլն: Երգել է աշխարհի բազմաթիվ հանրահայտ դահլիճներում, ինչպսիք են` Լա Սկալա (Իտալիա), Մեծ թատրոն (Ռուսաստան), Քարնեգի Հոլ (ԱՄՆ), Գավո դահլիճ (Ֆրանսիա), Համբուրգի Մեծ Ֆիլհարմոնիա (Գերմանիա), Բեյրութի Յունեսկո (Լիբանան) և այլն: Հրավիրվել է բազմաթիվ միջազգային փառատոների` Քորեջի դՕռանժ (ֆրանսիա), Իթիեն (Իտալիա), Մակսակովա և Բառսովա (Ռուսաստան) և այլն: Մասնակցել է բազմաթիվ կառավարական համերգների Ստրասբուրգում, Եգիպտոսում, Լիբանանում, Ռուսաստանում, Թուրքմենստանում, Հայաստանում և այլուր: Փարիզի միջազգային արվեստի ընկերության հիմնադիր նախգահն է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար