ՎԱՀԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ

Դերասան

12 ապրիլ, 1884 - 12 դեկտեմբեր, 1959

Ծնվել է Թիֆլիսում: Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: 1903թ-ից սկսել է բեմական գործունեությունը: 1908-21թթ մասնակցել է հայկական տարբեր թատերախմբերի ներկայացումներին: 1921-22թթ եղել է Երևանի Առաջին պետթատրոնի (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն) դերասան: 1922թ-ից աշխատել է Թիֆլիսի Պ.Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան, եղել է թատրոնի հիմնադիրներից: Խաղացած ներկայացումներից են` Ս.Շանշիաշվիլու «Արսեն» (Միտրոխին), Ա.Բաղդասարյանի «Արյունոտ անապատ» (Էդմոն), Ա.Օստրովսկու «Ամպրոպ» (Տիխոն), Ի.Ճավճավաձեի «Աղքատի պատմվածքը» (Դաթո), Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Սուրեն) և այլն: 1939թ. արժանացել է Վրաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Թբիլիսիում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար