Զաքարիա Շեհրիմանյան

Գրող, փիլիսոփա, թարգմանիչ

Սոնգոտ Քրիշտոֆ

Հայագետ, պատմաբան, ազգագրագետ, թարգմանիչ

Նադեժդա Պապայան

Օպերային երգչուհի

Օլգա Քալանթարովա

Դաշնակահար

Մարիետա Շահինյան

Գրող, հրապարակախոս, թարգմանիչ

Սեդրակ Բարխուդարյան

Հնագետ, պատմաբան

Լուսիա Աբրահամյան

Դերասանուհի

Մհեր Խաչատրյան

Հաղորդավար, դերասան

 

 

 

 

ՍՈՒՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Թատերական գործիչ, բեմադրիչ

30 մարտ, 1889 - 5 հուլիս, 1934

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի եղբայրը: 1916թ. ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը: 1910թ-ից աշխատել է թատերական ստուդիայում, իսկ 1913-34թթ եղել է Մոսկվայի գեղարվեստական թատրոնի ռեժիսոր: 1918-22թթ եղել է Ռուսաստանի լուսժողկոմատի թատերական բաժնի ազգային փոքրամասնությունների հանձնաժողովի նախագահը, Մոսկվայի հայկական պետական դրամատիկական ստուդիայի հիմնադիրը (1918թ.): Աջակցել է Աստրախանում, Նոր Նախիջևանում, Կրասնոդարում և այլ քաղաքներում հայկական թատերախմբերի կազմակերպմանը: Որպես ռեժիսոր աշխատել է նաև Մոսկվայի մանկական, Վիտեբսկի բելոռուսական և Լենինականի դրամատիկական (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան) թատրոններում: Բեմադրություններից են` Լ.Շանթի «Հին աստվածներ», Լունաչարսկու և Ռեյչի «Նապոլեոնի արշավանքը» և այլն: Մահացել է Մոսկվայում: