ՊՈՂՈՍ ԱՖԵՅԱՆ

Բեմադրիչ

30 ապրիլ, 1924 - 18 փետրվար, 1969

Ծնվել է Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում: Կրթությունն ստացել է Պլովդիվի հայկական դպրոցում: Գործունեությունն սկսել է Սոֆիայի ժողովրդական օպերայի երգչախմբում: Ավելի ուշ մասնագիտացել է Գերմանիայում: 1956թ. Պլովդիվի ժողովրդական օպերայում տվել է իր առաջին բեմադրությունը` Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»-ը, այնուհետև` բեմադրություններ Սոֆիայի ժողովրդական օպերայում: 1959-69թթ (ընդհատումներով) եղել է Պլովդիվի ժողովրդական օպերայի գլխավոր ռեժիսորը, որտեղ բեմադրել է Վերդիի «Տրուբադուր», «Աիդա», Մոցարտի «Ֆիգարոյի հարսանիքը», Բիզեի «Կարմեն», Չիմարոզայի «Գաղտնի ամուսնություն», բուլղարական օպերաներ` Պ.Խաջիևի «Անզուսպ կտրիճ»-ը, «Միլիոնատերը», Գ.Աթանասովի «Գերգանա»-ն, առաջին անգամ Բուլղարիայում` Բեռնշտայնի «Վեստսայդյան պատմություն»-ը, Ֆ.Լոուի «Իմ չքնաղ լեդին»: 1965-66թթ եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսորը, որտեղ բեմադրել է Վագների «Տանհոյզեր» (1965թ.) և Զ.Մենոտտիի «Հյուպատոս» (1966թ.) օպերաները: Բեմադրություններ է արել նաև Վորոնեժի և Կույբիշևի օպերային թատրոններում: Նրա ռեժիսորական արվեստին բնորոշ է եղել բեմական գործողության և երաժշտական կերպարների օրգանական միաձուլումը, հոգեբանական խորությունը և արդիականության սուր զգացողությունը: Մահացել է Պլովդիվում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար