ԹԱՄԱՐ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

Դերասանուհի

13 դեկտեմբեր, 1914 - 4 հոկտեմբեր, 1981

Ծնվել է Բաքվում: 1931թ. ընդունվել է Բաքվի հայկական թատրոնին կից դրամատիկական ստուդիա և սովորելուն զուգընթաց աշխատել նույն թատրոնում: 1936թ-ից եղել է Ստեփանակերտի Մ.Գորկու անվան թատրոնի դերասանուհի: Մի շարք դերեր է կերտել բազմաթիվ ներկայացումներում` Գ.Սունդուկյանի «Պեպո» (Էփեմիա), «Քանդած օջախ» (Սալոմե), Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Մարգարիտ), Մ.Գորկու «Հատակում» (Նատաշա), Զ․Զաբարլիի «Սևիլ» (Սևիլ), Վուրղունի «Վագիֆ» (Իատաման) և այլն: 1962թ. արժանացել է Ադրբեջանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Ստեփանակերտում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար