ԼԵՎ ԿՈՒԼԻՋԱՆՈՎ

Կինոռեժիսոր

19 մարտ, 1924 - 17 փետրվար, 2002

Ծնվել է Թիֆլիսում, ունեցել է հայկական արմատներ: 1955թ. ավարտել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը` Ս.Գերասիմովի արվեստանոցը: Կինոյում առաջին աշխատանքը եղել է «Տիկնայք» ֆիլմը (ըստ Ա.Չեխովի, 1954թ., Հենրիկ Հովհաննիսյանի հետ): 1956թ., ռեժիսոր Յ.Սեգելի համագործակցությամբ, ստեղծել է «Դա այսպես սկսվեց...», 1957թ.` «Տունը, ուր ես ապրում եմ» կինոնկարները: Այնուհետև նկարահանել է «Հայրական տուն» (1959թ.), «Երբ ծառերը մեծ էին» (1962թ.) ֆիլմերը: Նրա կինոնկարներին հատուկ է քնարականությունը, հավաստիությունը, հերոսների բարոյական գեղեցկությունը, նուրբ հումորը: Ռեժիսորի ստեղծագործության մեջ հատուկ տեղ է գրավում «Կապույտ տետրակ» ֆիլմը (1964թ.), ուր վերստեղծված է Վ.Լենինի կերպարը: 1970թ. էկրանավորել է Ֆ.Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպը: 1964-65թթ եղել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիայի աշխատողների միության կազմկոմիտեի նախագահը, 1965թ-ից` ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների վարչության առաջին քարտուղարը: ԽՄԿԿ 23-րդ և 24-րդ համագումարներում ընտրվել է ԽՄԿԿ կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի անդամ և եղել է ԽՍՀՄ 7-րդ ու 8-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ: 1971թ. արժանացել է ՌԴ Պետական մրցանակի: Պարգևատրվել է Լենինի շքանշանով: 1976թ. արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Մոսկվայում: