
Նորայր
Գրականագետ, հրապարակախոս

Արկադի Հայրապետյան
Կինոռեժիսոր

Անատոլի Գրիգորյան
Գեղանկարիչ

Ռաֆֆի Արմենյան
Դիրիժոր, կոմպոզիտոր

Հրանտ Կարախանյան
Գեղանկարիչ

Կարեն Միրիջանյան
Դերասան

Մագդա Մկրտչյան
Օպերային երգչուհի

Գևորգ Մարտիրոսյան
Երգիչ

Մերի Հովհաննիսյան
Բալետի արտիստ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

1 ապրիլ, 1914 - 30 մայիս, 1994
Հովհաննես Կաղզվանցյան
Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): 1932-36թթ սովորել է Մոսկվայի հայկական կուլտուրայի տան դրամատիկական ստուդիայում, միաժամանակ մասնակցել է Ռուբեն Սիմոնովի թատերական ստուդիայի աշխատանքներին: 1936թ. սկսել է բեմական գործունեությունը Լենինականի թատրոնում (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն)` որպես ռեժիսոր: 1938-41թթ եղել է Դիլիջանի, 1941-48թթ` Ստեփանավանի, 1950-52թթ` Գորիսի, 1952-57թթ` Կիրովականի (այժմ` Վանաձոր) թատրոնների ռեժիսոր: Նրա գործունեության ընթացքում վերելք է ապրել մարզային թատրոնների դերը հասարակության մեջ: 1957թ-ից եղել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ռեժիսոր: 1969թ-ից երկար ժամանակ ընդմիջումներով եղել է Լեռնային Ղարաբաղի մարզկենտրոն (այժմ՝ Արցախի մայրաքաղաք) Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորը: Նրա բեմադրություններից նշանավորվել են Ա.Շիրվանզադեի «Նամուսը», «Չար ոգին», «Մորգանի խնամին» «Արմենուհին», Գ.Սունդուկյանի «Խաթաբալա», «Քանդած օջախ», Վ.Շեքսպիրի «Ձմեռային հեքիաթ», «Կամակոր կնոջ սանձահարումը», Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբարը», Գագլոևի «Ասք մոր մասին», Վ.Օվյանի «Մեծ լոռեցին» և այլն: 1969թ. Երևանում Հ.Թումանյանի 100-ամյակին նվիրված մրցույթում «Մեծ լոռեցին» արժանացել է երկրորդ մրցանակի: 1945թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1958թ.` ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: