Տիգրան Չիթունի

Բանահավաք, բանասեր

Արշակ Ադամյան

Երաժշտագետ

Սամվել Գրիգորյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Գրիգոր Արզումանյան

Պետական գործիչ

Ռաֆայել Դավիդյան

Ջութակահար

Գառնիկ Շախկյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Խորեն Հակոբյան

Գեղանկարիչ

Արաքսյա Դավթյան

Օպերային երգչուհի

Էմմա Պապիկյան

Օպերային երգչուհի

Արմենուհի Սեյրանյան

Օպերային երգչուհի

Շավո Օդաջյան

Բաս-կիթառահար, երաժիշտ

Ելենա Վարդանյան

Դերասանուհի

Աշոտ Գևորգյան

Քանդակագործ

 

 

 

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Բեմադրիչ

1 ապրիլ, 1914 - 30 մայիս, 1994

Հովհաննես Կաղզվանցյան

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): 1932-36թթ սովորել է Մոսկվայի հայկական կուլտուրայի տան դրամատիկական ստուդիայում, միաժամանակ մասնակցել է Ռուբեն Սիմոնովի թատերական ստուդիայի աշխատանքներին: 1936թ. սկսել է բեմական գործունեությունը Լենինականի թատրոնում (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն)` որպես ռեժիսոր: 1938-41թթ եղել է Դիլիջանի, 1941-48թթ` Ստեփանավանի, 1950-52թթ` Գորիսի, 1952-57թթ` Կիրովականի (այժմ` Վանաձոր) թատրոնների ռեժիսոր: Նրա գործունեության ընթացքում վերելք է ապրել մարզային թատրոնների դերը հասարակության մեջ: 1957թ-ից եղել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ռեժիսոր: 1969թ-ից երկար ժամանակ ընդմիջումներով եղել է Լեռնային Ղարաբաղի մարզկենտրոն (այժմ՝ Արցախի մայրաքաղաք) Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորը: Նրա բեմադրություններից նշանավորվել են Ա.Շիրվանզադեի «Նամուսը», «Չար ոգին», «Մորգանի խնամին» «Արմենուհին», Գ.Սունդուկյանի «Խաթաբալա», «Քանդած օջախ», Վ.Շեքսպիրի «Ձմեռային հեքիաթ», «Կամակոր կնոջ սանձահարումը», Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբարը», Գագլոևի «Ասք մոր մասին», Վ.Օվյանի «Մեծ լոռեցին» և այլն: 1969թ. Երևանում Հ.Թումանյանի 100-ամյակին նվիրված մրցույթում «Մեծ լոռեցին» արժանացել է երկրորդ մրցանակի: 1945թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1958թ.` ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար