ԱՇ-ՄԱԹ

Դերասան, բեմադրիչ

10 դեկտեմբեր, 1904 - 12 հունվար, 1974

Աշոտ Մաթևոսյան

Ծնվել է Վրաստանի Շուլավեր գյուղում: Եղել է դերասանուհի Վարդուշ Թամրազյանի ամուսինը: 1940թ. ավարտել է Մոսկվայի հայկական դրամատիակական ստուդիան: 1923թ-ից եղել է Թիֆլիսի Պ.Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի դերասան: 1922թ. մասնակցել է ՀԽՍՀ Քաղլուսվարի շրջիկ, 1931թ.` Կիրովականի դրամատիկական (1931-40թթ` ղեկավար) թատրոնների կազմակերպմանը: 1940-61թթ ղեկավարել է Արտաշատի, Կամոյի և այլ շրջանային թատրոններ: 1961թ-ից եղել է Լենինականի (այժմ` Գյումրի) դրամատիկական թատրոնի ռեժիսոր: Բեմադրություններից են` Ա.Շիրվանզադեի «Պատվի համար», «Նամուս», Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ» և այլն: Խաղացած ներկայացումներից են` Ե.Յանովսկու «Ցասում» (Սիմոն), Բ.Լավրենյովի «Բեկում» (Գոդուն) և այլն: 1945թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի, 1954թ.` Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչումներին: Մահացել է Լենինականում (այժմ` Գյումրի):