Էդգար Խոջիկյան

Կինոռեժիսոր

Սուրեն Չանչուրյան

Պարող, պարուսույց

Մելիք Մավիսակալյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վլադիմիր Աբրոյան

Ծաղրանկարիչ

Աննա Մարիկյան

Բալետի արտիստ, պարուսույց

Հասմիկ Լեյլոյան

Քանոնահար

Աշոտ Արամյան

Քանդակագործ, դիզայներ

Ավո Խալաթյան

Դերասան, երգիչ

Սերգեյ Սմբատյան

Դիրիժոր, ջութակահար

 

 

 

 

ԱՎԵՏ ՏԵՐՏԵՐՅԱՆ

Կոմպոզիտոր

29 հուլիս, 1929 - 11 դեկտեմբեր, 1994

Ալֆրեդ Տերտերյան

Ծնվել է Բաքվում: 1948-51թթ հաճախել է Բաքվի երաժշտական ուսումնարան: 1951թ. տեղափոխվել է Երևան, որտեղ 1951-52թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1957թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժինը՝ Էդվարդ Միրզոյանի դասարանը, 1967թ.՝ ասպիրանտուրան: Լայն ճանաչում են գտել կոմպոզիտորի ութ սիմֆոնիաները (1969-89թթ), որոնք աչքի են ընկնում բովանդակության, ձևի, երաժշտական լեզվի, հայկական հնագույն մոնոդիաների (շարականների) ավանդույթների փոխակերպման բնագավառներում նորարարական հնարանքներով: Նրա ստեղծագործության մեջ նշանակալի տեղ է գրավում «Կրակե օղակում» (1967թ., Երևան, նոր խմբագրում՝ 1977թ., Հալլե, Գերմանիա) և «Երկրաշարժ» (ըստ Հ.Ֆոն Կլայստի, 1984թ.) օպերաները: Հեղինակել է «Ռիչարդ Երրորդի մենախոսությունները» բալետը (1979թ.), «Հայրենիք» (1957թ.), «Հեղափոխություն» (1960թ.) վոկալ-սիմֆոնիկ շարքերը, թավջութակի և դաշնամուրի սոնատը (1955թ.), երկու լարային կվարտետներ (1963թ., 1991թ.), երգեր, թատերական երաժշտություն: Գրել է նաև «Երևանյան օրերի խրոնիկա» (1972թ.), «Քամին ունայնության» (1989թ.), «Հին աստվածներ» (1993թ.) ֆիլմերի, «Երազահան» (1989թ.) մուլտֆիլմի, «Ցասման հացը» (1996թ.) վավերագրական ֆիլմի երաժշտությունները: 1970թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1985թ-ից՝ պրոֆեսոր): Եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ: 1977թ. պարգևատրվել է ՀՀ Պետական մրցանակով: 1972թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1984թ.` Հայաստանի, 1991թ.՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: 1993թ. արժանացել է Արամ Խաչատրյանի անվան մրցանակի, 1998թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի (հետմահու): Մահացել է Եկատերինբուրգում, թաղված է Երևանում:  Երևանի Դավթաշեն համայնքի 4-րդ թաղամասում գործում է Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցը:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար