Արշավիր Մելիքյան

Հրապարակախոս, պետական գործիչ

Ալեքսանդր Մյասնիկյան

Պետական գործիչ, գրականագետ

Գաբրիել Արու

Դրամատուրգ, արձակագիր, թարգմանիչ

Արամ Արման

Բանաստեղծ

Արարատ Հովսեփյան

Քանդակագործ

Խաչիկ Շիրակյան

Քամանչահար

Հրաչյա Պողոսյան

Ճարտարապետ

Լաուրա Գևորգյան

Դերասանուհի

Արամ Հայթյան

Պատմաբան

Սվետլանա Խանումյան

Ասմունքող, փիլիսոփա

Արմեն Թութունջյան - Չիկո

Թմբկահար, ջազմեն, հաղորդավար

Աշոտ Աղաբաբյան

Արձակագիր, լրագրող

Արթուր Բախտամյան

Հաղորդավար, ռեժիսոր

Նիկոլ Աղաբաբյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ԼԵՎՈՆ ԻՍԵՑԿԻ

Օպերային երգիչ

8 դեկտեմբեր, 1888 - 10 մայիս, 1946

Լևոն Տեր-Հովհաննիսյան

Ծնվել է Թիֆլիսում: 1915թ. ավարտել է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանը, աշխատել օպերային թատրոնում: 1924թ. Հայկանուշ Դանիելանի և Շարա Տալյանի հետ մասնակցել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) օպերա-օպերետային խմբի գործունեությանը: 1926-28թթ կատարելագործվել է Միլանում, ելույթներ ունեցել Հոլանդիայի և Իտալիայի քաղաքներում: 1928թ-ից աշխատել է Սարատովի, 1930թ-ից` Սվերդլովսկի, 1931թ-ից` Թբիլիսիի օպերային թատրոններում: Եղել է վրացական ազգային օպերաների մի շարք գլխավոր դերերգերի առաջին կատարողը: Հանդես է եկել հետևյալ օպերաներում` Փալիաշվիլու «Աբեսալոմ և Էթերի» (Աբիո), «Դաիսի» (Ցանգալա), Մ.Բալանչիվաձեի «Խարդախ Դարեջան» (Գեորգի) և այլն: Օժտված է եղել զորեղ և հյութեղ ձայնով, արտիստական հմայքով: 1933թ-ից աշխատել է Երևանի (միաժամանակ Թբիլիսիի) օպերային թատրոնում: Առաջին ներկայացման մեջ (Ա.Սպենդիարյանի «Ալմաստ») կերտել է Նադիր շահի դերը: Ներկայացել է նաև Ռոսինիի «Սևիլյան սափրիչ» (Դոն Բազիլիո, 1933թ.), Գունոյի «Ֆաուստ» (Մեֆիստոֆել, 1933թ.), Ա.Բորոդինի «Իշխան Իգոր» (Կոնչակ, 1935թ.), Պ.Չայկովսկու «Եվգենի Օնեգին» (Գրեմին, 1937թ.), Դորգոմիժսկու «Ջրահարս» (Ջրաղացպան, 1938թ.) և այլ օպերաներում: Պարգևատրվել է «Պատվո նշան» և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով: 1932թ. արժանացել է Վրաստանի, 1934թ.` Հայաստանի վաստակավոր, 1943թ.` Վրաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Թբիլիսիում: