
Արիստակես Տեր-Սարգսենց
Բանահավաք

Դերենիկ Դեմիրճյան
Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Զարեհ Գալֆայան
Գեղանկարիչ

Գրիգոր Զամպաքճյան
Արվեստաբան, հավաքորդ

Վահան Ռշտունի
Պատմաբան

Սարգիս Սարգսյան
Բալետի արտիստ, պարուսույց

Ալեքսանդր Փիրումով
Կոմպոզիտոր

Կարինե Ջաղացպանյան
Երաժշտագետ

Առնոլդ Մելիքսեթյան
Գեղանկարիչ

Ստեփան Բաբաթորոսյան
Կոմպոզիտոր
ԱՐԱ ԲԵՐԲԵՐՅԱՆ

14 մայիս, 1930 - 21 փետրվար, 2005
Ծնվել է ԱՄՆ Դետրոյթ քաղաքում: Նախական կրթությունն ստացել է տեղի հանրային վարժարանում: Դպրոցից հետո ընդունվել է Միչիգանի համալսարան: Համալսարանում ուսանած տարիներին հանդես է եկել մի քանի տարբեր երգչախմբերում: Երգարվեստի ուսուցիչը եղել է դոկտոր Քենեֆ Ռեստերմանը, ով մեծապես նպաստել է երգչի արտիստական ընդունակության զարգացմանը: Միչիգանի համալսարանում Դոկտոր Բարտոլոյի դերերգով հանդես է եկել Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայում, որից հետո ընդունվել է համալսարանի ուսանողական օպերային խումբ: 1958թ. հրավեր է ստացել երգելու Աբրահամի դերերգը Է.Լադերմանի «Սառա» օպերայի հեռուստատեսային ներկայացման մեջ, որից հետո համերգային ելույթներ է ունեցել Վաշինգտոնի «Ֆիլիպս» պատկերասրահում: 1959թ. տեղափոխվել է Նյու Յորք և համագործակցել Նյու-Օրլեանս օպերային ընկերության հետ: Հանդես է եկել շուրջ 100 օպերաներում, որոնցից են` Գունոյի «Ֆաուստ» (Մեֆիստոֆել), Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» (Դոն Բազիլիո), Վերդիի «Դոն Կառլոս» (Ֆիլիպ), «Ռիգոլետտո» (Սպարաֆուչիլե), «Աիդա» (Թագավոր), Լ.Դելբիի «Լակմե» (Նիլականտա), Ք.Սեն-Սանսի «Սամսոն և Դալիլա» (Աբեմելիխին), Վերդիի, Բրամսի և Մոցարտի «Ռեքվիեմներ», Հայդնի «Աշխարհի ստեղծումը» և այլն: 1962թ. Նյու-Յորքում ելույթ է ունեցել «Լինքըլն» համերգային մեծ սրահի բացման ժամանակ: Մշտական մասնակցություն է ունեցել հայկական երեկույթներին: 1962թ. ամերիկահայության մշակութային տոնին մասնակցել է հայկական երգերի կատարմամբ` Ա.Խաչատրյանի, Հ.Պերպերյանի, Ա.Տիգրանյանի ստեղծագործություններով: 1970թ. մենահամերգով հանդես է եկել Երևանում: 1979թ-ից երգել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թատրոնում: Մահացել է ԱՄՆ Ֆլորիդա քաղաքում: