Լևոն Բաշալյան

Արձակագիր, թարգմանիչ

Ցիցիլիա Բրուտյան

Երաժշտագետ

Էդվարդ Ջրբաշյան

Գրականագետ

Լևոն Կոջոյան

Գեղանկարիչ

Ալբերտ Խառատյան

Պատմաբան, բանասեր

Ազատ Մաթյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ռուբեն Հասրաթյան

Ճարտարապետ

Նաիրա Գուրջինյան

Երգահան, երաժշտագետ

Սեյրան Գրիգորյան

Գրականագետ

Աննա Պանի

Դերասանուհի

Արփենիկ Հակոբյան

Թավջութակահար

 

 

 

 

ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր

Սլավիկ Հակոբյան

Ծնվել է 1948թ. մայիսի 21-ին, Արցախի Հադրութի շրջանի Արփագետուկ (Քարինգ) գյուղում: Սովորել է հայրենի գյուղի յոթամյա, Բաքվի թիվ 152 և հայրենի շրջանի Հին Թաղերի միջնակարգ դպրոցներում: Բանաստեղծություններ սկսել է գրել տասնմեկ տարեկան հասակից: Դպրոցական տարիներին զբաղվել է նաև գեղանկարչությամբ: «Եղնիկն ու լիճը» գեղանկարի համար ստեղծագործող դպրոցականների մարզային օլիմպիադայում ստացել է առաջին մրցանակ: 1969թ. ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը և աշխատանքի անցել Ստեփանակերտում` «Սովետական Ղարաբաղ» թերթի մշակույթի բաժնում, նախ որպես գրական աշխատող, ապա` բաժնի վարիչ, այնուհետև` խմբագրի տեղակալ: 1983թ-ից աշխատում է Արցախի գրողների միությունում` որպես կազմակերպության ղեկավար: Վարդան անունը կնքել է Հովհաննես Շիրազը: Հիմնադրել և խմբագրել է «Արցախ» հանդեսը, «Եղիցի լույս» «Պըլը Պուղի» «Հարություն» «Նարեկ» պարբերականներն ու «Արցախ» հրատարակչությունը: Հեղինակել է բանաստեղծական, գրականագիտական և մշակութաբանական բազմաթիվ ժողովածուներ, ստեղծագործությունները տպագրվել են Երևանում, Ստեփանակերտում, Մոսկվայում և Բաքվում: Հեղինակել է մի շարք պիեսներ` «Հայելիներ», «Քո սերը քո տունն է», «Ես հրաժարվում եմ ինձանից», «Արցախյան բալլադ» և այլն, որոնք բեմադրվել են ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի պետական և ժողովրդական թատրոններում: Ստեղծագործությունները տպագրվել են ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն, անգլերեն և այլ լեզուներով: Հեղինակել է Արցախի պետական օրհներգը: 1998թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի (թեման` «Հայ նորագույն բանաստեղծության զարգացման հիմնական ուղղությունները») գիտական աստիճան (1998թ-ից՝ պրոֆեսոր): Արժանացել է ՀԳՄ «Գրական թերթի», Ա.Իսահակայանի անվան, ՀՀ նախագահի, ինչպես նաև համահայկական «Վահագն» մրցանակների: 1982թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Պարգևատրվել է Արցախի «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, «Վաչագան Բարեպաշտ», «Երախտագիտություն` Արցախի քաջորդիներին», Ֆ.Նանսենի, Գարեգին Նժդեհի, Մ.Շոլոխովի, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալներով: 2005թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար