Կարապետ Գրիգորյանց

Գեղանկարիչ, գրող

Վահրամ Ալազան

Բանաստեղծ, արձակագիր

Ջոն Կիրակոսյան

Պատմաբան, պետական գործիչ

Ռուբեն Ղևոնդյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Լևոն Վարդանյան

Քանդակագործ

Արև Պետրոսյան

Գեղանկարչուհի

Ալինա Մարտիրոսյան

Դերասանուհի

Յաննա Գաբրիելյան

Դերասանուհի, բեմադրիչ

 

 

 

 

ՎԵՍՊԵՐ

Բանաստեղծ, թարգմանիչ

28 ապրիլ, 1893 - 20 սեպտեմբեր, 1977

Մարտիրոս Դաբաղյան

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Վեսպերը աստղի անուն է, որով մկրտվել է բանաստեղծը դպրոցական տարիներին։ Նրան գրաճանաչություն է սովորեցրել տատը` Եղիսաբեթը։ Սովորել է Վանի Երամյան վարժարանում ու պետական ուսուցչանոցում։ 1915թ. Հայոց ցեղասպանության պատճառով գաղթել է Արևելյան Հայաստան։ Աշխատել է որպես մանկավարժ, ապա՝ «Գրական սերունդ», «Խորհրդային Հայաստան» ամսագրերի խմբագրություններում, ադրբեջաներեն ուսուցանել Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ Ստալինյան ռեպրեսիաների հետևանքով 1949-55թթ բռնադատվել է՝ գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։ Հրատարակվել են նրա «Կայարաններ» (1925թ.), «Կենդանի և կրակե մարդկանց մեջ» (1931թ.), «Պայծառություն» (1936թ.), «Մանուկների հետ» (1937թ.), «Թելիկն ու Մելիկը» (1938թ.), «Ուրախ իմ ձի» (1939թ.), «Եղևնի» (1939թ.), «Վեց հարված» (1940թ.), «Մայիսյան վարդեր» (1941թ.), «Նկարիչ հայրիկի խոստումը» (1942թ.), «Այգն է բացվում» (1944թ.), «Հիշատակ» (1948թ.), «Առաջին աշուն» (1956թ.), «Անձրև և արև» (1957թ.), «Հրազդան» (1959թ.), «Հորեղբոր սրինգ» (1960թ.), «Արձակ էջեր» (1963թ.), «Մայրենի երգեր» (1965թ.), «Շուշանի շափրակներ» (1968թ.), «Մեր քաջ Դժիկոն» (1972թ.), «Հատընտիր» (1973թ.) և այլ գրքեր։ Նրա բանաստեղծություններին բնորոշ են լավատեսական, կենսահաստատ տրամադրությունն ու քնարականությունը: Գրել է նաև մանուկների համար, թարգմանել Հ.Մեհթիի, Ա.Սաբիրի, Գ.Նիզամու, Մ.Ախունդովի, Վ.Բուշի և այլոց ստեղծագործություններից։ 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ 1967թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար