ՊԵՏՐՈՍ ԶԱՐՈՅԱՆ

Դրամատուրգ, արձակագիր, գրականագետ

6 դեկտեմբեր, 1903 - 29 հունվար, 1986

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Նախնական կրթությունն ստացել է Կ.Պոլսի Պալաթ թաղամասի Խորենյան վարժարանում, հաճախել է Կեդրոնական վարժարան, որն ավարտել է 1922թ.: Այնուհետև մեկնել է Ֆրանսիա, մինչև 1934թ. բնակվել Մարսելում: Հետագայում բնակություն է հաստատել Փարիզում: 1962-64թթ դասախոսել է Կիպրոսի Մելգոնյան վարժարանում: Սկսել է գրել 1918թ-ից, երբ նրա առաջին ստեղծագործությունները երևացել են Կ.Պոլսի «Նոր այգ» պարբերականում: Այնուհետև աշխատակցել է բազմաթիվ թերթերի ու ամսագրերի` «Ապագա», «Անահիտ», «Զվարթնոց», «Պայքար», «Մենք»: Խմբագրել է «Նոր հավատք» (1924թ., Զարեհ Որբունու հետ), «Մշակույթ» (1935թ., Ա.Սեմայի հետ) «Լուսաբաց» (1938-39թթ, Զարեհ Որբունու հետ), «Հայ միտք» (1954-55թթ) պարբերականները: Լույս է ընծայել «Մեռնողները» (1928թ.) դրաման, «Ակսել Բակունց և իր «Սև ցելերի սերմնացանը» (1935թ.) գրականգիտական ուսումնասիրությունը, «Սև ու ճերմակ» (1941թ.) ժողովածուն: 1964թ. հրատարակել է «Մենք ալ հայրենիք ունենք» պիեսը, որը Հայոց Ցեղասպանության (1915թ.) 50-ամյակի առթիվ Բեյրութի Թեքեյան մշակութայնի միության հայատարարած մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է առաջին մրցանակի և տպագրվել Բեյրութում: Մահացել է Մարսելում, թաղված է Փարիզում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար