Սամվել Գանթարյան

Բառարանագիր, թարգմանիչ

Սեդրակ Մանդինյան

Դերասան, գրող

Ստեփան Լիսիցյան

Ազգագրագետ, պատմաբան, թարգմանիչ

Դավիթ Չիսլյան

Ճարտարապետ

Էլիզա Գյուլեսերյան

Դերասանուհի, մանկավարժ

Տիգրան Սիմոնյան

Գեղանկարիչ

Գրիգոր Ազիզյան

Գեղանկարիչ

Շաքե Վարթենիսյան

Օպերային երգչուհի

Սարգիս Հարությունյան

Բանասեր, ազգագրագետ

Ներսես Մկրտչյան

Լեզվաբան, արևելագետ

Ֆելիքս Բախչինյան

Գրականագետ, թարգմանիչ

Վազգեն Ասատրյան

Բաս-կիթառահար

Վահրամ Սահակյան

Դրամատուրգ, կինոռեժիսոր

Մարինա Սուլթանյան

Հաղորդավար, պրոդյուսեր

Միհրան Ծառուկյան

Երգիչ, դերասան

Արտակ Վարդանյան

Հաղորդավար, լրագրող

Նարե Գևորգյան

Երգչուհի

 

 

 

 

ՄԻՍԱՔ ԳՈՉՈՒՆՅԱՆ

Արձակագիր, հրապարակախոս

16 սեպտեմբեր, 1863 - 15 մայիս, 1913

Ծնվել է Հալեպում: Սկզբնական կրթությունը մորից ստանալուց հետո, ընդունվել է Կյուրինի ազգային դպրոց, ուր ընտանիքով տեղափոխվել էին 1868թ.: Հաջողությամբ ավարտելուց հետո, որպես գիշերօթիկի սան, հաճախել է Այնթապի «Կիլիկյան» ժառանգավորած վարժարան, որն ավարտել է 1877թ.: Այս շրջանում դասընկերների հետ մեկ տարի հրատարակել է «Բյուրակն» անունով դպրոցական ձեռագիր մի թերթ: 14 տարեկան հասակում, Կիլիկիայի Մկրտիչ կաթողիկոսի հրավերով, ընդունվել է «Կիլիկյան» վարժարան, որն ավարտելուց հետո մտել է առևտրական ասպարեզ` անցնելով Կեսարիա, որտեղից 1881թ.` Կ.Պոլիս, ապա Եոզղատ, կրկին Հալեպ, Քիլիս և Այնթապ, իսկ 1886թ. հաստատվել է մայրաքաղաքում: Այդ ժամանակ Գամգաբուում բացել է «Հեթումյան» անունով վարժարան, որը շուրջ երկու տարվա կյանք է ունեցել: Առաջին ստեղծագործությունն անտիպ մնացած «Սնանկը» թատերախաղն է, ապա Կեսարիայից Մելիքյանի «Հայրենիք»-ին ուղարկած թղթակցությունը: 1891թ., երբ «Մանզումեի էֆքյար»-ի արտոնատեր Կարապետ Փանոսյանը կաթվածահար է եղել, թերթի խմբագրական և այլ հոգսերը հանձնվել է գրողին, ով թերթի սպառումը 500-ից հասցրել է 3500-ի: Սակայն թերթը փակվել է` գուշակություն տպագրելու պատճառով, որից հետո մեկ տարի, կրկին զբաղվել է առևտրական գործունեությամբ` Էրեյլիում որպես վարիչ-հաշվակալ պաշտոնավարելով Աբիկ Ունճյանի հիմնադրած հանքածուխի ընկերությունում: 1894թ. վերադարձել է Կ.Պոլիս ու մտել «Սապահ»-ի խմբագրատուն` որպես վարիչ-պաշտոնյա: 1887թ-ից կանոնավոր թղթակցել է «Նոր Դար»-ին` Անուշավան ծածկանունով, ապա աշխատակցել է Զմյուռնիայի «Արևելյան մամուլ»-ին, պատկերելով պոլսահայ և իր այցելած վայրերի կյանքը: 1901-08թթ խմբագրել է «Մանզումեի էֆքյարը» հայատառ-թուրքերեն թերթը: 1908թ., եղբոր` Սարգիս Գոչունյանի հետ հիմնել է իր սեփական թերթը` «Ժամանակ»-ը, որի հրատարակությունը շարունակվում է մինչ օրս: Մահացել է Կոստանդնուպոլսում, հուղարկավորությունը տեղի է ունեցել Մայր եկեղեցում` նախկին պատրիարք Մաղաքիա Օրմանյանի նախագահությամբ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար