ՄԵՐՈՒԺԱՆ ՊԱՐՍԱՄՅԱՆ

Բանաստեղծ

8 հոկտեմբեր, 1883 - 16 հոկտեմբեր, 1944

Ծնվե է Ապուչեխ գյուղում (Թուրքիայի Ակն քաղաքի մոտ): Եղել է գրող Մկրտիչ Պարսամյանի եղբայրը: 1897-1901թթ սովորել է Արմաշի դպրեվանքում։ 1919թ. հաստատվել է Փարիզում։ Հիմնել և խմբագրել է «Մեր տարեցույցը» (1910-14թթ), «Կյանք և արվեստ» (1931-40թթ, տարեգիրք, ապա ամսաթերթ, կրտսեր եղբոր` Մկրտիչ Պարսամյանի հետ), «Շանթ» (1911-15թթ և 1918-19թթ), ինչպես նաև ֆրանսերեն մի շարք պարբերականներ։ Լույս են տեսել գրողի «Անրջանք» (1904թ.), «Պատրանքի ծաղիկներ» (1907թ.), «Քրիզանթեմ» (1908թ.), «Եփրատին զոհերը» (1908թ.), «Բանաստեղծին սիրտը» (1910թ.), «Մարմներգություն» (1919թ.), «Մարդկային» (1938թ.) և այլ բանաստեղծությունների ժողովածուներ։ 1920թ-ից ստեղծագործել է նաև ֆրանսերեն` «Տղամարդը և կինը» (1925թ.), «Բանաստեղծները Նոյան տապանի մեջ» (1933թ.) և այլն։ Ֆրանսիական գրական շրջաններին ծանոթ է Ժան Մերու գրական անունով։ Հայ մամուլում գործածել է «Շանթարգել» և այլ ծածկանուններ։ Մահացել է Փարիզում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար