Սպիրիդոն Մելիքյան

Երաժշտագետ, կոմպոզիտոր

Վահե Հայկ

Արձակագիր, լրագրող

Գեղամ Աթմաճյան

Բանաստեղծ, արձակագիր

Նինա Ջաղինյան

Թարգմանիչ

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող

Մուշեղ Գրիգորյան

Գեղանկարիչ

Վահե Ավանեսյան

Հաղորդավար, լրագրող

Էդգար Սահակյան

Բաս-կիթառահար

Արփինե Գաբրիելյան

Հաղորդավար, դերասանուհի

 

 

 

 

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԿՐՏՉՅԱՆ

Գրող, գրականագետ

15 ապրիլ, 1903 - 15 նոյեմբեր, 1992

Ծնվել է Վանի վիլայեթի Արճեշ գավառի Փայխներ գյուղում: 1916-19թթ սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1923-26թթ` Թիֆլիսի 26 կոմիսարների անվան կոմունիստական համալսարանում։ 1940թ. ավարտել է (էքստեռն) Երևանի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ 1931-33թթ եղել է Հայաստանի արվեստի աշխատողների միության նախագահը, 1934-37թթ` Հայաստանի գրողների միության առաջին քարտուղարը, «Գրական թերթ»-ի (1932թ., 1935-36թթ), «Սովետական գրականություն» («Խորհրդային գրականություն», 1934-37թթ, 1947-50թթ) ամսագրի խմբագիր, գրական թանգարանի տնօրենը (1937-40թթ)։ 1941-45թթ մասնակցել է Երկրորդ Համաշխարհային պատերազմին։ 1950-68թթ եղել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի հայ գրականության ամբիոնի վարիչը, 1968թ-ից` Երևանի պետական համալսարանի հայ գրականության դասախոս (1968թ-ից` պրոֆեսոր)։ Սկսել է գրել 1920-ական թվականներին: Լույս են տեսել նրա «Նովելներ և ակնարկներ» (1945թ.), «Անմահական այգի» (1957թ.), «Հայրենի երկրում» (1963թ.) ժողովածուները, մանուկների համար՝ «Զանգակավոր գայլը» (1945թ.), «Արագիլը» (1946թ.) գրքույկները։ «Անհայտ զինվորի հիշատակարանը» (գիրք 1-3, 1969-75թթ) վեպում պատկերել է 1918-20թթ Հայաստանում տիրող վիճակը, հայ ժողովրդի պայքարը ներքին և արտաքին թշնամիների դեմ, խորհրդային կարգերի հաստատումը Հայաստանում։ Հրատարակել է Միքայել Նալբանդյանին, Ստեփան Զորյանին, Ակսել Բակունցին նվիրված մենագրություններ, «Գրական դեմքեր»-ով (1953թ.) ներկայացրել Հակոբ Հակոբյանի, Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Նաիրի Զարյանի, Գեղամ Սարյանի դիմանկարները, կազմել քրեստոմատիա 9-րդ և 10-րդ դասարանների համար, գրել խորհրդահայ գրականության դասագիրք (1967թ.) 10-րդ դասարանի համար։ Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ 1963թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար