Գալուստ Կոստանդյան

Հրապարակախոս, փիլիսոփա, բնագետ

Արա Պարթևյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Պետրոս Զարոյան

Դրամատուրգ, արձակագիր, գրականագետ

Գրիկեր

Պատմաբան

Շահեն Հակոբյան

Բեմանկարիչ

Էլվիրա Ուզունյան

Օպերային երգչուհի, դերասանուհի

Ավետիս Խաչատրյան

Գեղանկարիչ

Գոռ Սարգսյան

Բալետի արտիստ

Չորս Տարբերակ

Փոփ խումբ

 

 

 

 

ՍԵՐԳԵՅ ԴՈՎԼԱԹՈՎ

Արձակագիր

3 սեպտեմբեր, 1941 - 24 օգոստոս, 1990

Ծնվել է ՌԴ Ուֆա քաղաքում: Եղել է հրեա թատերական ռեժիսոր Դոնաթ Մեչիկի և ազգությամբ հայ, գրականության սրբագրիչ Նորա Դովլաթյանի որդին: 1944թ-ից ապրել է Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ): 1959թ. ընդունվել է Լենինգրադի Ժդանովի անվան պետական համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ և սովորել երկուսուկես տարի, որտեղ շփվել է հանրաճանաչ գրողների և նկարիչների հետ, ինչպիսիք էին Եվգենի Ռեյնը, Իոսիֆ Բրոդսկին, գրող Սերգեյ Վոլֆը, նկարիչ Ալեքսանդր Նեժդանովը և ուրիշներ: Համալսարանից հեռացվել է վատ սովորելու պատրվակով։ Վերադառնալով զինվորական ծառայությունից` զբաղվել է լրագրությամբ, թղթակցել բազմաթիվ պետերբուրգյան պարբերականների, ընդունվել է ԼՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, աշխատել է նաև Լենինգրադի նավաշինական ինստիտուտի «За кадры верфям» պարբերականում, գրել է պատմվածքներ։ Հրավիրվել է ժամանակի հայտնի ռուս գրողներ Մարամզինի, Եֆիմովի, Վախտինի և Գուբինի կողմից ստեղծված «Քաղաքացիներ» գրական խումբ։ Աշխատել է խորհրդային շրջանի ռուս հայտնի գրող Վերա Պանովայի գրական քարտուղար: 1972-75թթ ապրել է Էստոնիայում։ Տալին քաղաքի գրանցում ստանալու համար երկու ամիս աշխատել է կաթսայատանը հնոցապան, միաժամանակ հանդիսացել է «Սովետսկայա Էստոնիա» թերթի արտահաստիքային թղթակից։ Հետագայում աշխատանքի է ընդունվել Էստոնական ծովային նավագնացության կողմից թողարկվող «Моряк Эстонии» շաբաթաթերթում՝ զբաղեցնելով պատասխանատու քարտուղարի պաշտոն։ Հանդիսացել է «Երեկոյան Տալին» քաղաքային թերթի արտահաստիքային թղթակից։ 1972թ. ընդունվել է աշխատանքի «Սովետսկայա Էստոնիա» թերթի ինֆորմացիոն բաժնում։ Իր «Փոխզիջում» գրքում տեղ գտած պատմվածքներում պատմել է «Սովետսկայա Էստոնիա» թերթում որպես թղթակից աշխատած տարիների իր լրագրողական գործունեության մասին։ Պատմել է նաև թերթի խմբագրության և իր գործընկեր-լրագրողների աշխատանքի մասին։ Իսկ առաջին «Հինգ անկյուններ» ժողովածուն ոչնչացվել է Էէստի Ռաամատ հրատարակչությունում, Էստոնական ԽՍՀ-ի ՊԱԿ-ի հրամանով։ Որոշ ժամանակ աշխատել է էքսկուրսավար Պսկովի մոտակայքում գտնվող Պուշկինյան արգելոցում: 1975թ. վերադարձել է Լենինգրադ և աշխատել «Костёр» ամսագրում։ Գրել է արձակ երկեր։ Ամսագրերը մերժել են նրա ստեղծագործությունները։ Արտադրական թեմայով «Հարցազրույց» պատմվածքը լույս է տեսել 1974թ., «Юность» ամսագրում։ Հեղինակն իր ստեղծագործությունները հրատարակել է ոչ օրինական կերպով, ինչպես նաև տարագրության մեջ հրատարակվող «Континент», «Время и мы» ամսագրերում։ 1976թ. առաջին անգամ  նրա գործերից մի քանիսը տպագրվել են արևմտյան մի քանի ռուսալեզու պարբերականներում, որի պատճառով գրողին հեռացրել են ԽՍՀՄ լրագրողների միությունից: 1978թ. իշխանությունների հետապնդումների պատճառով գրողն արտագաղթել է ԱՄՆ և բնակություն հաստատել Նյու Յորքի Ֆորեստ Հիլս շրջանում։ Այստեղ նա դարձել է ռուս վտարանդի մտավորականների կողմից բացված «Նոր ամերիկացի» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։ Այս ամսագրի խմբագրակազմի անդամներն էին Բորիս Մետերը, Ալեքսանդր Գենիսը, Պյոտր Վայլը, բալետային և թատերակա լուսանկարիչ Նինա Ալովերտը, պոետ և էսսեիստ Գրիգորի Ռիսկինը և ուրիշներ։ Թերթում հաջորդաբար լույս են տեսել նրա արձակ ստեղծագործությունները։ Գրողը 1980-ական թվականների կեսերին արդեն մեծ հաջողություն է ունեցել ընթերցողների շրջանում և տպագրվել է հեղինակավոր «Партизан Ревью» և «The New Yorker» պարբերականներում։ Տարագրության 12 տարիներին թողարկել է 12 գիրք ԱՄՆ-ում և Եվրոպայում։ ԽՍՀՄ-ում նրան գիտեին ոչ օրինական հրատարակություններից և «Ազատություն» ռադիոկայանի հեղինակային հաղորդման շնորհիվ։ Հրատարակվել են նրա «Անտեսանելի գիրք» (1977թ.), «Կոմպրոմիս» (1981թ.), «Արգելոց» (1983թ.), «Մերոնք» (1983թ.), «Միայնակների քայլերթ» (1983թ.), «Արտասահմանցին» (1986թ.), «Պատկերացում» (1987թ.), «Մասնաճյուղ» (1990թ.), «Գրառումների գրքեր» (1990թ.) գրքերը: Նրա գործերը թարգմանվել են աշխարհի ավելի քան 30 լեզուներով: Իր հայկական արմատներին անդրադարձել է «Մերոնք» գրքում: Մահացել է Նյու Յորքում, թաղված է Քվինս թաղամասի Մաունթ Հեբրոն հրեական գերեզմանոցի հայկական մասում: 2014թ. ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի քաղաքային իշխանությունների որոշմամբ Քուինս շրջանում բացվել է Սերգեյ Դովլաթովի անվան փողոց, որտեղ նա բնակվել է 10 տարի։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար