ԳԵՎՈՐԳ ԱՐՇԱԿՅԱՆ

Արձակագիր, դրամատուրգ

28 փետրվար, 1928 - 31 դեկտեմբեր, 2002

Ծնվել է ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում։ Ութ տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան։ Երկու տարի սովորել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) թիվ 3 միջնակարգ դպրոցում։ Հետո փոխադրվել է Երևան, որտեղ սովորել է Շ.Ռուսթավելու անվան միջնակարգ դպրոցում։ Աշխատել է 13 տարեկան հասակից։ Միջնակարգ կրթությունն ստանալուց հետո զորակոչվել է խորհրդային բանակ և ծառայել մինչև 1951թ.։ Ապա աշխատել է ՀՀ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտի Արագածի արշավախմբում` ակադեմիկոս Ա.Ալիխանյանի փորձարանում։ 1963թ. որպես խմբագիր աշխատել է հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում։ 1966-78թթ եղել է «Սովետական գրող» (մինչև 1976թ. «Հայաստան») հրատարակչության գլխավոր խմբագրի տեղակալը։ 1979-81թթ եղել է «Սովետական գրող» հրատարակչության մանկապատանեկան գրականության խմբագրության գլխավոր խմբագիրը։ 1983թ-ից եղել է Երևանի Ա.Իսահակյանի անվան տուն-թանգարանի տնօրենը։ Նրա առաջին պատմվածքը` «Իմ հարևանուհին», տպագրվել է «Գրական թերթում», 1957թ.։ Երևանի դրամատիկական թատրոնը բեմադրել է գրողի «Այս աշխարհի փոքրերը» պիեսը։ 1974թ. գրել է «Բակի վերջին գիշերը» կատակերգությունը։ Ռուսերեն առանձին գրքերով լույս են տեսել նրա «Թրաշուշաններ» (1968թ.), «Սև և սպիտակ կարապներ» (1968թ.), «Դաղձի բույրը» (1975թ.), «Գնացքներ» (1980թ.), չեխերեն` «Թրաշուշանների հովիտը» (Պրահա, 1966թ.), լիտվերեն` «Սև և սպիտակ կարապներ» (Վիլնյուս, 1972թ.), բուլղարերեն` «Դաղձի բույրը» (Վառնա, 1980թ.) գործերը։ 1967թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար