
Գրիգոր Պալյան
Ճարտարապետ

Ստեփան Քափանակյան
Բեմադրիչ, թարգմանիչ, ասմունքող

Վարազդատ Տերոյան
Փիլիսոփա, թարգմանիչ, հրապարակախոս

Լև Ատամանով
Կինոռեժիսոր

Ժորժ Հակոբյան
Գեղանկարիչ

Անահիտ Տեր-Մինասյան
Պատմաբան

Վիլեն Չարչօղլյան
Դիրիժոր

Սոնա Վան
Բանաստեղծ, բժիշկ

Մայրանուշ Գրիգորյան
Դերասանուհի

Կարեն Գրիգորյան
Բեմանկարիչ, գեղանկարիչ

Անահիտ Սահակյան
Երգչուհի

Աննա Մելիքյան
Կինոռեժիսոր, պրոդյուսեր
ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ԲԱԲԻԿՅԱՆ

5 օգոստոս, 1738 - 18 ապրիլ, 1825
Ծնվել է Նոր Ջուղայում: Եղել է Վիեննայի Մխիթարյան միաբանության հիմնադիրներից ու առաջին աբբահայրը: 1772թ. Վենետիկի Մխիթարյան միաբանությունից իր տասնմեկ համախոհներով հեռացել է Տրիեստ, հետագայում` Վիեննա (1810թ.), ուր և հաջորդ տարին հիմնել է միաբանություն, որն Ավստրիայի կայսր Ֆրանց Իոսիֆ Առաջինը պաշտոնապես ճանաչել է 1811թ.: 1812թ. հիմնադրել է նույն միաբանության մինչև օրս գործող տպարանը: Գրել է «Համառոտ յայտյանդիմանութիւն երկուց ճշմարտութեանց ընդդէմ երկուց մոլար դրութեանց» (1817թ.) աշխատությունը, թարգմանել Կարոլոս Բիլլուարտի «Բովանդակութիւն բովանդակութեան Ս.Թովմայի…» փիլիսոփայական աստվածաբանական երկասիրությունը (հատոր 1-3, 1810-13թթ): Մահացել է Վիեննայում: