Հակոբոս Պոզաճյան

Բառարանագիր

Ռոմանոս Սետեֆճյան

Դերասան, դրամատուրգ

Ստեփան Մամիկոնյան

Լրագրող, հրապարակախոս

Թլկատինցի

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Մարո Զուրաբյան

Արձակագիր

Մանվել Բեգլարյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Ռուբեն Գևորգյանց

Կինոռեժիսոր

Լիպարիտ Ավետիսյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ԱՆԴՐԱՆԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր

4 հոկտեմբեր, 1913 - 23 մայիս, 1989

Ծնվել է Թուրքիայի Կյուրին գյուղաքաղաքում: 1915թ. Հայոց Ցեղասպանության օրերին զրկվել է ծնողներից: 1918-22թթ անցկացրել է Հալեպի որբանոցում: 1928թ. ավարտել է Հալեպի Հայկազյան ազգային վարժարանը: 1930-34թթ սովորել է Բեյրութի Համազգայինի Նշան Փալանջյան ճեմարանում: 1935-42թթ դասավանդել է Հալեպի Զավարյան վարժարանում: 1941թ. հիմնադրել է «Նայիրի» պարբերականը, 1946թ. խմբագրել «Արևելք» օրաթերթը: Գրողի «Եղերաբախտ քերթողներ» առաջին գործը Պետրոս Դուրյանի, Միսաք Մեծարենցի, Վահան Տերյանի, Մատթեոս Զարիֆյանի մասին է: Բանաստեղծություններում և արձակում արտացոլված են աշխարհասփյուռ հայության հույզերն ու ձգտումները, որբացած սերնդի կյանքը, վերաբերմունքը Խորհրդային Հայաստանի հանդեպ: Լույս են տեսել նրա «Մոխրաման» (1935թ.) վիպակը, «Առագաստները», «Թուղթ առ Երևան» (1945թ.) պոեմը և այլ գրվածքներ: Ավելի լայն ճանաչում է ստացել «Մանկություն չունեցող մարդիկ» (1952թ.) վիպակով, որը Երևանում հրատարակվել է 1963թ., Մոսկվայում` 1964թ. (ռուսերեն), Փարիզում` 1977թ. (ֆրանսերեն): Վիպակի շարունակությունն է «Երազային Հալեպ» (1979թ.) գիրքը: 1958թ. առաջին անգամ այցելել է Հայաստան և իր տպավորությունները գրառել «Հին երազներ, նոր ճամփաներ» (1960թ.) գրքում: «Ռուբեն Սևակ` սէրը եղեռնի մեջ» վեպի համար 1988թ. արժանացել է «Ռուբեն Սևակի հիշատակի տուն» հաստատության մրցանակին: Մահացել է Փարիզում: