Շառլ Ադամյան

Գեղանկարիչ

Նոր-Այր

Արձակագիր

Գևորգ Հայրյան

Արձակագիր, բանաստեղծ

Ռուզան Ֆրանգուլյան

Կինոռեժիսոր

Գևորգ Տիրացյան

Հնագետ, պատմաբան

Հարություն Հովնաթան

Բանաստեղծ, թարգմանիչ

Արտեմ Հարությունյան

Բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ

Սուրեն Բաբայան

Կինոռեժիսոր, դերասան

Գագիկ Մկրտչյան

Հաղորդավար

Նորայր Քարտաշյան

Դուդուկահար, երաժիշտ

Աղվան Մինասյան

Բանաստեղծ

Աշոտ Մելոյան

Դերասան

Գագիկ Թադևոսյան

Բալետի արտիստ, պարող

 

 

 

 

ՕՆՆԻԿ ՉԻՖԹԵ-ՍԱՐԱՖ

Արձակագիր

26 հոկտեմբեր, 1874 - 11 հուլիս, 1932

Հովհաննես Աբիսողոմյան

Ծնվել է Կոստանդնուպոլսի Սկյուտար թաղամասում: Սովորել է Կ.Պոլսի Գատըգյուղի Արամյան դպրոցում, Ղալաթիայի Կեդրոնական վարժարանում: Նյութական անբարենպաստ պայմանների պատճառով վերջին դասարանից դուրս է եկել և աշխատել որպես վաճառատան գրագիր։ 1900թ. «Սուրհանդակ» թերթում տպագրել է գրական ակնարկներ «Նժդրակի հարվածներ» ընդհանուր վերնագրով։ Հաջորդ տարում հրավիրվել է աշխատակցելու Գրիգոր Զոհրապի և Արփիար Արփիարյանի խմբագրած «Մասիս» շաբաթաթերթին, որտեղ և տպագրվել են նրա առաջին «Ճերմակներով», «Մեծ «այո»-ն» և այլ նորավեպերը։ Վերջինս արժանացել է «Մասիսի» հայտարարած մրցանակաբաշխության երկրորդ մրցանակին։ 1900թ-ից տարբեր պարբերականներում հրատարակել է նաև քրոնիկներ, ուղեգրություններ, հոդվածներ, խորհրդածություն-աֆորիզմներ` «Մտքի կաթիլներ», «Ճակատագրային տռամներ», «Պզտիկ պատկերներ», «Գիւղական եւ պոլսական տեսարաններ», «Բարի եւ չարի խօսքեր», «Արեւելքի պատկերներ», «Սիրուած դէմքեր» և այլն: 1902-03թթ ճանապարհորդել է Եվրոպայում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին զորակոչվել է բանակ և այս կերպ ազատվել գրչակից ընկերներին վիճակված զարհուրելի սպանդից։ Հետագայում փախել է բանակից և մինչ զինադադար ծպտված ապրել Կ.Պոլսում։ 1919թ. հիմնադրել է «Հայ միտք» շաբաթաթերթը: Մինչև 1922թ. բնակվել է Կ.Պոլսում, ապա քեմալական շարժման հաղթանակից հետո հայ որբերի հետ անցել է Հունաստան, պաշտոնավարել հունական Քորֆու որբանոցում։ 1923-32թթ աշխատել է որպես ուսուցիչ նախ Մարսելում, ապա՝ Ժնևում։ Եղել է Մարսելի ազգային վարժարանի տնօրենը: 1928թ. հաստատվել է Ժնևում: Գրողին ճանաչում է բերել «Միամիտի մը արկածները» (1908թ.) վեպը, որտեղ նկարագրված են հարուստ հայ երիտասարդի զեխ ու շվայտ կյանքը եվրոպական քաղաքներում, նրա բարոյական վերափոխումն ու վերադարձը հայրենի տուն: Կատարել է թարգմանություններ եվրոպական գրականությունից` Պ.Բուրժեի «Փիլիսոփային աշակերտը» վեպը (1901թ.) և այլն: Հանդես է եկել նաև Հովհաննես Ասպետ ծածկանունով: Ընտրվել է Տրապիզոնի Ազգային ժողովի երեսփոխան: Մահացել է Ժնևում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար