
Հակոբ Հովհաննիսյան
Երաժշտագետ

Արա Վրույր
Դերասան, լուսանկարիչ

Հատիկ Ազիզյան
Պատմաբան, լրագրող

Խաչիկ Նազարեթյան
Դերասան

Էվերտ Պայազատ
Կինոգետ, կինոսցենարիստ

Վահանդուխտ Երեղյան
Ճարտարապետ

Դանիել Երաժիշտ
Ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ

Թովմաս Պողոսյան
Երգիչ, բանահավաք

Նաիրա Շահիրյան
Դերասանուհի, հաղորդավար

Արա Նախշքարյան
Գրող, լրագրող, գեղանկարիչ

Ծովինար Մարտիրոսյան
Դերասանուհի

Մանու Իրիցյան
Հաղորդավար, լրագրող

Նաիրա Կոլոզյան
Դերասանուհի
ՄԻՔԱՅԵԼ ՊԱՏԿԱՆՅԱՆ

2 հոկտեմբեր, 1814 - 1 մայիս, 1895
Ծնվել է Ռուսաստանի Աստրախան քաղաքում: Եղել է բանաստեղծ, մանկավարժ Սերովբե Պատկանյանի որդին և բանաստեղծ, արձակագիր, պատմաբան Գաբրիել Պատկանյանի եղբայրը։ Նախնական կրթությունն ստացել է Աստրախանի Աղաբաբյան դպրոցում։ 1834թ. ավարտել է Լազարյան ճեմարանը, երեք տարի սովորել Մոսկվայի բժշկավիրաբուժական ակադեմիայում։ 1840թ. տեղափոխվել է Կովկաս, պաշտոնավարել Ստավրոպոլում, Էջմիածնում, ապա հաստատվել Թիֆլիսում, ռուսաց լեզու և պատմություն դասավանդել Ներսիսյան դպրոցում։ 1846-47թթ մասնակցել է «Կովկաս» շաբաթաթերթի խմբագրման աշխատանքներին։ 1851թ. լույս է տեսել նրա «Պարգև մանկանց» դասագիրքը։ 1850-ականներին մասնակցել է արևելահայ թատրոնի կազմակերպման և ստեղծման գործին, դարձել թատրոնի սկզբնավորողներից մեկը Թիֆլիսում։ Թե' իր ստեղծած և թե' փոխադրած պիեսներում շոշափել է այն հարցերը, որոնք հետագայում արծարծվել են հայ ռեալիստական դրամատուրգիայում։ 1853թ. գրել է առաջին պիեսը` «Միջի մարդ կամ մոցիքուլ» (բեմադրվել` 1853թ., հրատարակվել` 1859թ.) կատակերգությունը, որի նյութը թիֆլիսահայ կյանքն է` 1850-ականներին բնորոշ արտահայտություններով։ «Մեկը նշանած, մյուսը կին», «Սատանի փայ», «Շուշանիկ» (պատմական դրամա) պիեսները, որոնք ժամանակին կրքերի բախումներ են առաջ բերել, միայն հատվածաբար պահպանվել են քննադատների հոդվածներում։ Հանդես է եկել կատակերգության կատարելիք դերի և ընդհանրապես թատերական քննադատության մասին հոդվածներով և, լայնորեն օգտագործելով Վ.Բելինսկու «Գրական երազանքները», փորձել է հայ ընթերցողին ծանոթացնել նրա հայացքներին, հանդես եկել քննադատական ռեալիզմի տարրեր պարունակող գեղագիտական որոշակի ծրագրով։ 1861թ. լույս է տեսել գրողի «Կրիտիք Հակոբա Կարենյանց հեղինակության վրա» քննադատական աշխատությունը։ Ռուսերենից և ֆրանսերենից թարգմանել է շատ կատակերգություն-վոդևիլներ և Գալուայի «Ինկվիզիցիայի պատմությունը» (Հ.Կարենյանի հետ, 1854թ.)։ Թղթակցել է «Մեղու Հայաստանի» և «Կավկազ» թերթերին։ Մահացել է Թիֆլիսում: