Գերգեյ Չիկի

Դրամատուրգ

Լևոն Իսեցկի

Օպերային երգիչ

Արթին Արթինյան

Գրականագետ

Հրաչյա Հովհաննիսյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Վազգեն Ամարյան

Թարգմանիչ

Սոֆյա Սարգսյան

Դերասանուհի

Գարեգին Դավթյան

Քանդակագործ

Լևոն Խեչոյան

Արձակագիր

Արմեն Աթանյան

Գեղանկարիչ, քանդակագործ

 

 

 

 

ԼԵՎՈՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ

Դրամատուրգ

25 մայիս, 1884 - 6 ապրիլ, 1968

Ծնվել է ՀՀ Ապարանի շրջանի Քուչակ գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում)։ 1908թ. ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, 1916թ.` Մոսկվայի Առևտրի ինստիտուտը։ 1922-25թթ որպես քարտուղար աշխատել է Անդրկովկասի փոստ-հեռագրական կոմիսարիատում։ 1925թ. տեղափոխվել է Հայաստան և որպես տնտեսագետ աշխատել տարբեր վայրերում։ Նրա առաջին դրաման՝ «Մի կտոր հողի համար», բեմադրվել է 1923թ., Թիֆլիսում։ Այնուհետև գրել է «Երկու կյանք» (1932թ.), «Կարմիր մանյակ» (1947թ.) և այլ դրամաներ, որոնք բեմադրվել են Անդրկովկասի հայկական թատրոններում։ Գրել է նաև «Եղնիկի արահետով» կինոսցենարը, «Արևի շողերով» մանկական օպերայի լիբրետոն: Հրատարակվել են նրա «Մի կտոր հողի համար» (1924թ., 1931թ.), «Դրամաներ։ Մի կտոր հողի համար։ Կարմիր մանյակ» (1947թ.), «Ափսոս բադերը» (1958թ.), «Դրամատիկական երկեր» (1961թ.), «Բացված վարագույրը» (1965թ.) գրքերը: Կատարել է թարգմանություններ ռուսերենից (Ա.Միխայլովի «Սպարտակ», 1927թ., Ալի Սաբահատտինի «Փոքրիկ Հասանը», 1954թ.): 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Մահացել է Երևանում։