ՀՈՎՀԱՆՆԵՍ ՂՈՒԿԱՍՅԱՆ

Արձակագիր, բանաստեղծ

29 դեկտեմբեր, 1919 - 27 հուլիս, 1991

Ծնվել է Իրանի Թավրիզ քաղաքում: Ավարտել է ծննդավայրի Հայոց կենտրոնական դպրոցը։ 1946թ. տեղափոխվել է Հայաստան: 1949թ. ավարտել է Երևանի քաղկոմի մարքսիզմ-լենինիզմի համալսարանը: 1944թ. Թավրիզում լույս են տեսել նրա «Առակներ և բանաստեղծություններ» գիրքը, «Հեքիաթներ և բալլադներ»-ը, «Բերդի հիշատակարան», «Զոյա» պոեմները, այնուհետև` «Ռուբայիներ» (1945թ.) և «Հայրենադարձ» (1947թ.) բանաստեղծությունների ժողովածուները։ 1949-50թթ համամիութենական մանկապատանեկան լավագույն գրքի մրցանակաբաշխությունում նրա «Փոքրիկ վրիժառուներ» վիպակն արժանացել է 3-րդ կարգի մրցանակի: Արձակ գործերից են՝ «Վիպակներ» (1957թ.), «Փոքրիկ վրիժառուներ» (1950թ.), «Գարնանային պատմություն» (1955թ.), «Անհանգիստ պատանեկություն» (1959թ.) վիպակները, «Կարճատեսի արկածները» (1964թ.) և «19 պատմվածք» (1966թ.) ժողովածուները։ Հայտնի է եղել նաև իր պատմավեպերով` «Ոսկան Երևանցի» (1962թ.), «Դեռ սպասում են» (1969թ.), «Բոգդան Սալթանով» (1980թ.)։ Գրել է «Սոնա» և «Մարմար» բալետների լիբրետոները։ Ստեղծագործությունները թարգմանվել են մի շարք լեզուներով։ 1947թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1979թ. պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ 1986թ. արժանացել է ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի: Մահացել է ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար