Գերգեյ Չիկի

Դրամատուրգ

Լևոն Իսեցկի

Օպերային երգիչ

Արթին Արթինյան

Գրականագետ

Հրաչյա Հովհաննիսյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Վազգեն Ամարյան

Թարգմանիչ

Սոֆյա Սարգսյան

Դերասանուհի

Գարեգին Դավթյան

Քանդակագործ

Լևոն Խեչոյան

Արձակագիր

Արմեն Աթանյան

Գեղանկարիչ, քանդակագործ

 

 

 

 

ԶԱՐՈՒՀԻ ԳԱԼԵՄՔՅԱՐՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր

18 հուլիս, 1874 - 20 հուլիս, 1971

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Նախնական կրթությունն ստացել է Կ.Պոլսի Արամյան վարժարանում։ 17 տարեկան հասակից սկսել է ոտանավորներ գրել, որոնք լույս են տեսել «Ծաղիկ» պարբերականում, Եվտերպե ծածկանունով։ Առաջին բանաստեղծությունը` «Հովվուհին», տպագրվել է «Բյուզանդիոն» օրաթերթում։ 1893թ. հրատարակել է «Զարթոնք» ժողովածուն, հաջորդ տարի լույս է ընծայել երկրորդ ժողովածուն՝ «Մրմունջը»։ Ամուսնությունից հետո, դեն գցելով Եվտերպե ծածկանունը, Գ.Զարուհի ստորագրությամբ արձակ բանաստեղծություններ, մանր պատմվածքներ է տպագրել մամուլում («Բյուզանդիոն», «Արևելյան մամուլ», «Ծաղիկ», հետագայում՝ «Շանթ», «Ոստան», «Թեոդիկի տարեցույց» և այլն)։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո տեղափոխվել է ԱՄՆ, բնակություն հաստատել Նյու Յորքում: Աշխատակցել է Նյու Յորքում լույս տեսնող «Լրաբեր», «Պայքար», «Հայաստանի կոչնակ» թերթերին։ 1936թ. «Թոռնիկիս գիրքը» խորագրով տպագրել է իր ճամփորդական (ԱՄՆ-ից Կ.Պոլիս) տպավորությունները։ Արձակ գործերից հայտնի են «Կյանքիս ճամբեն» (1952թ.), «Օրեր և դեմքեր» (1965թ.) ժողովածուները։ 1964թ. Սփյուռքում և Հայաստանում նշվել է նրա ծննդյան 90-ամյակը։ Այդ առիթով 1965թ. Երևանում հրատարակվել է նրա «Հասկաքաղ» վերնագրով երկերի ժողովածուն: Մահացել է Նյու Յորքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար