ԴԱՅԱՆԱ ՏԵՐ-ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ

21 մայիս, 1934 - 1 մարտ, 2018

Անահիտ Տեր-Հովհաննիսյան

Ծնվել է Բոստոնում: Ուսանել է Բոստոնի և Հարվարդի համալսարաններում: Դասավանդել է Բոստոնի ուսումնական հաստատություններում: Որպես լրագրող աշխատել է ամերիկյան թերթերում: Լույս է ընծայել բանաստեղծությունների ժողովածուներ` «Ինչպես ընտրես քո անցյալը» (1978թ.), «Ժամանակի մասին» (1987թ.), «Հացի երգը, աղի երգը» (1990թ.) և այլն: Եղել է Նոր Անգլիայի բանաստեղծների միության նախագահը, արժանացել է «Փեն քլաբ» և «Ամերիկյան պոեզիայի ընկերության» մրցանակներին: Առաջին թարգմանությունները կատարել է հոր` հասարակական գործիչ, գրող Հովհաննես Դատունու հետ: Անգլերեն է թարգմանել Դանիել Վարուժանի, Եղիշե Չարենցի, Գևորգ Էմինի, Նահապետ Քուչակի, Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններից: Հիմնել է Դանիել Վարուժանի անվան մրցանակ: 1985թ. Երևանում Գևորգ Էմինի և Վահագն Դավթյանի թարգմանությամբ լույս է տեսել նրա «Սև աչքեր` կանաչ աչքերի խորքում» բանաստեղծությունների գիրքը, 1996թ.` «Ծաղիկների հովիտ»-ը: 1994թ. և 1999թ. դասախոսություններ է կարդացել Երևանի պետական համալսարանում: 1991թ. արժանացել է ՀԳՄ Հովհաննես Թումանյանի անվան մրցանակի: Մահացել է ԱՄՆ-ի Քեմբրիջ քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար