ԲԵՆԻԱՄԻՆ ՆՈՒՐԻԿՅԱՆ

Արձակագիր, թարգմանիչ

7 օգոստոս, 1894 - 6 փետրվար, 1988

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգի Հյուսենիկ գյուղում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում: 1910-13թթ սովորել է Խարբերդի Ազգային կեդրոնական վարժարանում` աշակերտելով Թլկատինցուն: 1913թ. մեկնել է ԱՍՆ, որտեղ 1921թ. ավարտել է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանը: 1936-37թթ ստեղծված «Նոր գիր» գրակական խմբակի ղեկավարներից է եղել, իսկ 1939-54թթ` ամսագրի խմբագիրը: 1937թ. հրատարակվել է նրա պատմվածքների առաջին ժողովածուն` «Այգեկութք»-ը: Գրողի ստեղծագործությունների հիմնական թեման կորցրած երկրի գյուղաշխարհն է, հողի աշխատավորը: Երևանում հրատարակվել են նրա «Պանդուխտ հոգիներ» (1958թ.), «Կարօտ հայրենի» (1978թ.) և այլ ժողովածուներ: Խմբագրել և հրատարակել է «Թլկատինցին և իր գործը» (1927թ.) աշխատությունը, կատարել թարգմանություններ: Բնագրից թարգմանել է Մարկ Տվենի «Իշխանն ու արքայազնը» երկը, որը 1930թ. տպագրել «Նյու Յորք Թայմս» թերթը: Գրել է իր ծննդավայրի Հյուսեյնիկի պատմությունը, որ զետեղված է Վահե Հայկի կազմած «Խարբերդ և անոր ոսկեղեն դաշտը» գրքում: 1981թ. այցելել է Հայաստան, մասնակցել Հայաստանի գրողների միության 5-րդ համագումարին: Մահացել է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար