Ստեփանոս Թոխաթցի

Բանաստեղծ, գրիչ

Վարդան Մեշտուճյան

Արձակագիր, պատմաբան, թարգմանիչ

Սիամանթո

Բանաստեղծ

Վեներա Հակոբյան

Դերասանուհի

Վահագն Դավթյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Զարեհ Մելքոնյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Աբել Սիմոնյան

Պատմաբան

Արթուր Այդինյան

Օպերային երգիչ

Մայք Քոնորս

Դերասան

Գեորգի Գարանյան

Սաքսոֆոնահար, կոմպոզիտոր

Պողոս Հայթայան

Արվեստաբան

Սիլվի Վարդան

Երգչուհի

Հրաչյա Քեշիշյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

Անդրանիկ Բերբերյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

 

 

 

 

ԲՈԳԴԱՆ ՎԵՐԴՅԱՆ

Արձակագիր

20 սեպտեմբեր, 1919 - 1 դեկտեմբեր, 1992

Ծնվել է Ադրբեջանի Թարթառի շրջանի (այժմ՝ Միր Բաշիրի) Բեգում Աարով գյուղում։ 1941թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, որտեղ և դասախոսել է 1948թ-ից: Մասնակցել է Երկրորդ Համաշխարհային պատերազմին: 1964թ. և 1978թ. եղել է ֆակուլտետի դեկանը, 1965-69թթ` ինստիտուտի պրոռեկտորը (1973թ-ից` պրոֆեսոր)։ Գրել է պատերազմական թեմայով «Քեզ համար, Լենինգրադ» (1951թ.) և ետպատերազմյան տարիների աշխատավոր մարդու ներաշխարհն արտացոլող «Ինչպես է գալիս երջանկությունը» (1957թ.) վեպերը։ Մարդու անձնական և հասարակական հետաքրքրությունների փոխհարաբերության մասին է նրա «Լեռների որդին» (1962թ.) վեպը։ Լայն ընդունելություն է գտել «Ծաղիկներս մնացին հեռվում» (1969թ.) վեպը, որն արտացոլում է հայ ժողովրդի ազատագրական պայքարը 1915-20թթ։ Իր եղերգության առաջին («Այրվող ալիքներ», 1977թ.) և երկրորդ («Երկխոսություն», 1980թ.) գրքերում պատկերել է հայ ժողովրդի ազգային վերածնունդն ու սփյուռքահայերի («Այրվող ալիքների») ձգտումը դեպի Սովետական Հայաստան։ Ուսանողության կյանքը, նոր մարդու ձեավորման պրոցեսն է արտացոլված նրա «Երրորդ կուրսը» (1975թ.) վիպակում։ Հեղինակել է նաև «Բարդ ստորադասական նախադասության շարահյուսություն» (1970թ.) մենագրությունը և լեզվաբանական այլ աշխատություններ։ Մահացել է Երևանում։