Սպիրիդոն Մելիքյան

Երաժշտագետ, կոմպոզիտոր

Վահե Հայկ

Արձակագիր, լրագրող

Գեղամ Աթմաճյան

Բանաստեղծ, արձակագիր

Նինա Ջաղինյան

Թարգմանիչ

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող

Մուշեղ Գրիգորյան

Գեղանկարիչ

Վահե Ավանեսյան

Հաղորդավար, լրագրող

Էդգար Սահակյան

Բաս-կիթառահար

Արփինե Գաբրիելյան

Հաղորդավար, դերասանուհի

 

 

 

 

ՄԱՐԻՆԵ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դաշնակահար

Ծնվել է 1951թ. նոյեմբերի 25-ին, Երևանում: Արձակագիր, հոգեբան Էլդա Գրինի դուստրն է, դերասանուհի Աննա Էլբակյանի քույրը: 10 տարեկանից մշտական հանդես է եկել մենահամերգներով, իսկ 12-ից, կատարելով Բեթհովենի 2-րդ կոնցերտը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, ամեն տարի նոր ծրագրերով համագործակցել է տարբեր սիմֆոնիկ նվագախմբերի հետ: Էքստեռն, ոսկե մեդալով ավարտել է Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցը և ընդունվել Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժին՝ Յակով Ֆլիերի դասարան: 1975թ. ավարտել է նաև ասպիրանտուրան: 1975թ-ից Հայաստանի պետական Ֆիլհարմոնիայի մենակատար է: 1980թ-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1999թ-ից` պրոֆեսոր): Թողարկել է 5 ձայնասկավառակ և մեկ տեսասկավառակ: Նկարահանել է շուրջ 17 տեսահոլովակ: 1986թ. «Երևան» հեռուստաստուդիան նրա մասին նկարահանել է ֆիլմ՝ «Նվագում է Մարինե Աբրահամյանը»: Ելույթներ է ունեցել աշխարհի նշանավոր բեմերում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, նախկին ԽՍՀՄ հանրապետություններում, Հեռավոր Արևելքում, Չեխիայում, Սլովակիայում, Լեհաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Հունաստանում, Իսպանիայում, Թուրքիայում: Հանդես է եկել աշխարհահրչակ դիրիժորների հետ՝ Կ.Կոնդրաշին, Յ.Սիմոնով, Վ.Դուդարովա, Հ.Չեքիջյան, Մ.Մալունցյան, Պ.Կոգան, Ս.Տուրչակ, Ի.Բելոհլավեկ, Գ.Բաներ, Կ.Յամադա, Մ.Ստար, Կ.Էտտի, Մ.Շոստակովիչ, Օ.Դիմիտրիադի, Դ.Խանջյան, Ն.Արման, Ռ.Մանգասարյան, Յ.Դավթյան, Ա.Ղարաբեկյան, Տ.Բուխոլց և շատ ուրիշներ: Կատարումներով հանդես է եկել «Համաշխարհային դաշնամուրային գրականության ընտրանի», «Նվիրումներ» համերգաշարերին, Էլդա Գրինի 85-ամյկին, Շառլ Ազնավուրի 90-ամյակին, Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին նվիրված համերգային երեկոներին, իսպանական, ֆրանսիական, գերմանական և հայ դաշնամուրային երաժշտությանը նվիրված թեմատիկ համերգներին և Հայոց Ցեղասպանությանը (1915թ.) նվիրված համերգներին: Կատարել է դասական, ռոմանտիզմի, իմպրեսիոնիզմի դարաշրջանների և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ: Առնո Բաբաջանյանը դաշնակահարին է նվիրել իր հանրահայտ «Նոկտյուրն»-ը: Դարձել է մի շարք հանրապետական և միջազգային երաժշտական փառատոների և մրցույթների դափնեկիր՝ Երևանի (1969թ.), Մոսկվայի (1971-74թթ, 1979թ.), Պրահայի (1974թ.), Մադրիդի (1979թ.), Գերմանիայի (2011): Բազմիցս հանդես է եկել որպես միջազգային երաժշտական մրցույթների ժյուրիի անդամ և նախագահ: Գերմանիայում անցկացվող Կոմիտասի մրցույթ-փառատոնի կազմակերպիչներից է: 2012թ. մասնակցել է Մոսկվայում և Մինսկում կայացած Յ.Ֆլիերի 100-ամյակին նվիրված փառատոնին: 2008թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար