Էդգար Խոջիկյան

Կինոռեժիսոր

Սուրեն Չանչուրյան

Պարող, պարուսույց

Մելիք Մավիսակալյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վլադիմիր Աբրոյան

Ծաղրանկարիչ

Աննա Մարիկյան

Բալետի արտիստ, պարուսույց

Հասմիկ Լեյլոյան

Քանոնահար

Աշոտ Արամյան

Քանդակագործ, դիզայներ

Ավո Խալաթյան

Դերասան, երգիչ

Սերգեյ Սմբատյան

Դիրիժոր, ջութակահար

 

 

 

 

ՌՈՒԲԵՆ ԱԴԱԼՅԱՆ

Գեղանկարիչ

10 նոյեմբեր, 1929 - 6 հունիս, 2019

Ծնվել է Սիմֆերոպոլում: Եղել է գեղանկարիչ Ռաֆֆի Ադալյանի և գրող Նորայր Ադալյանի եղբայրը: 1938թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան: 1944-50թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1950-56թթ` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության բաժնում: 1954թ-ից սկսել է մասնակցել ցուցահանդեսների: Նկարչի արվեստին բնորոշ են իրականի և երևակայականի համարձակ կերպափոխումը, բնության և մարդու ներքին հատկանիշների այլակերպումները: Գործերից են` «Ձիերի ճակատամարտ» նկարաշար (1972-76թթ), «Հիրոսիմա» (1968թ.), «Գնդակահարություն» (1970թ.), «Մետամորֆոզներ» (1965-70թթ), «Հին Երևան» (1978-88թթ, նկարաշարեր): Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների, անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1997թ., 2000թ., 2004թ.): 1991թ. Երևանում լույս է տեսել նրա ստեղծագործությունների ալբոմը: Նկարչի աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի այլ թանգարաններում, ինչպես նաև Հայաստանի և արտերկրի մասնավոր հավաքածուներում: 1960թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: 1967թ. «Խիրոսիմա» նկարի համար արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության մրցանակի, 1971թ. «Գնդակահարություն» նկարի համար` «Տարվա լավագույն նկար» մրցանակին: 1972թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1990թ.` ժողովրդական նկարչի կոչման, 2002թ.` ՀՀ Պետական մրցանակի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար