Ղուկաս Ինճիճյան

Բանասեր, աշխարհագրագետ

Հայկ-Հակոբ Տետեյան

Թարգմանիչ, հրատարակիչ

Անանիա Սուլթանշահ

Մշակութային գործիչ, բժիշկ

Խնկո Ապեր

Մանկագիր, բանաստեղծ

Հայկ Դավթյան

Ճարտարապետ

Հակոբ Մկրտչյան

Լեզվաբան, բարբառագետ

Սարգիս Աղամալյան

Օպերային երգիչ

Գոհար Գասպարյան

Հաղորդավար

Մանե Գրիգորյան

Հաղորդավար

 

 

 

 

ԱՐՏԱՇԵՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Բնանկարիչ

17 սեպտեմբեր, 1920 - 2 մայիս, 2003

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): 1934-38թթ սովորել է Ս.Մերկուրովի անվան նկարչական ստուդիայում, 1938-41թթ` Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1941-45թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: Մարտնչել է Թամանյան 89-րդ դիվիզիայի կազմում: Պարգևատրվել է «Կարմիր խաչ» և «Փառքի 3-րդ աստիճանի» շքանշաններով: 1945-52թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարի բաժնում: 1963թ. նրա աշխատանքները ցուցադրվել են «Չորսի» ցուցահանդեսում, գեղանկարիչներ Լևոն Կոջոյանի, Հովահաննես Մինասյանի և քանդակագործ Արա Հարությունյանի հետ համատեղ: 1967թ. ԽՍՀՄ նկարիչների միության կողմից պարգևատրվել է պատվոգրով: 1972թ. ՀԽՍՀ ԳԱԱ բնության պահպանության գիտական խորհուրդի կողմից արժանացել է շնորհակալագրի: 1973թ. Երևանի Նկարչի տանը կազմակերպվել է նրա ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը, որը 1974թ. տեղափոխվել է Գյումրի: 1998թ. ՄԱԿ-ի 50-ամյանկին նվիրված ցուցահանդեսին «Քասախ գետը» աշխատանքը արժանացել է 3-րդ մրցանակին: Աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Ջերմուկի, Վանաձորի, Հրազդանի և Գյումրու արվեստի թանգարաններում, ՀՀ մշակույթի նախարարության, նկարիչների միության ֆոնդերում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, ինչպես նաև մասնավոր հավաքածուներում: 1980թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար