Սիմեոն Ապարանցի

Պատմաբան, բանաստեղծ

Սիմոն Վրացյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Էլիզա Բինեմեճյան

Դերասանուհի

Գուրգեն Ավետիսյան

Քանդակագործ, գեղանկարիչ

Զավեն Սարգսյան

Լուսանկարիչ

Էդուարդ Զորիկյան

Երգահան, երգիչ

Արմեն Բարսեղյան

Դերասան, բեմադրիչ

Կարեն Խաչատրյան

Մնջախաղաց, պարող

Տիգրան Դանիելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԱՎԵՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Ջութակահար

7 ապրիլ, 1899 - 19 հունիս, 1983

Ավդեյ Տեր-Գաբրիելյան

Ծնվել է Դոնի Ռոստովում: 1921թ. ավարտել է Դոնի Ռոստովի երաժշտական ուսումնարանը: 1922-24թթ դասավանդել է Երևանի երաժշտական ստուդիայում, ապա՝ նորաստեղծ կոնսերվատորիայում: 1924-29թթ սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Լ.Ցեյտլինի դասարանում: 1925թ. ղեկավարել է Մոսկվայի հայ ուսանող երաժիշտների լարային կվարտետը (հետագայում՝ Կոմիտասի անվան): 1938թ-ից դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում, որպես անսամբլային դասարանի դասատու (1946-54թթ վարել է նաև ջութակի մասնագիտական դասարանը): Նրա նվագացանկում զգալի տեղ են գրավել Լ.Բեթհովենի, Վ.Մոցարտի, Ֆ.Մենդելսոնի, Պ.Չայկովսկու, Ա.Խաչատրյանի ջութակի համար գրված կոնցերտները, Է.Լալոյի «Իսպանական սիմֆոնիան»: Ջութակահարի տաղանդը ակնհայտորեն դրսևորվել է կվարտետային նվագի բնագավառում, նրա գլխավորությամբ Կոմիտասի անվան կվարտետը 1938թ. կվարտետների համամիութենական մրցանակաբաշխությունում արժանացել է առաջին մրցանակի: Սովետական նշանավոր դաշնակահարներ Ա.Գոլդենվեյզերի, Կ.Իգումնովի, Հ.Նեյհաուզի, Վ.Մերժանովի և այլոց, ինչպես և տարբեր նվագախմբերի հետ նրա համերգային ելույթները ընդգրկել են ջութակի համաշխարհային գրականության մի նշանակալից բաժինը: Նրա նվագին բնորոշ է եղել արտիստականություն և վարպետություն, ռոմանտիկական ոգեշնչվածություն և հնչականություն: 1939թ. պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, 1946թ. արժանացել ԽՍՀՄ, 1965թ.՝ ՀՀ Պետական մրցանակի: 1974թ. ստացել է Երևանի Կոմիտասի անվան, 1976թ.՝ Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորի կոչում: Նրա անունը փորագրված է Մոսկվայի կոնսերվատորիայի առավել աչքի ընկնող շրջանավարտների մարմարյա «Պատվո տախտակին» (1929թ.): 1945թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Մոսկվայում, թաղված է Երևանում: Ավետ Գաբրիելյանի անունով է կոչվել Երևանի թիվ 12 երաժշտական դպրոցը: