Գարեգին Երիցյան

Բեմանկարիչ, դրամատուրգ

Սուրեն Արևշատյան

Մշակութային գործիչ, իրավաբան

Ժաննա Թովմասյան

Դերասանուհի

Մհեր Բեժանյան

Բանաստեղծ

Կարեն Գևորգյան

Կինոռեժիսոր, կինոօպերատոր

Մելանյա Աբովյան

Օպերային երգչուհի

Գարուշ Հարյանց

Բանաստեղծ, դրամատուրգ, բեմադրիչ

Արա Ղևոնդյան

Գեղանկարիչ

Մարիամ Ադամյան

Դերասանուհի

 

 

 

 

ԲԱՂԴԱՍԱՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Ճարտարապետ

1 հունվար, 1916 - 20 նոյեմբեր, 2001

Ծնվել է ՀՀ Սյունիքի մարզի Մազրա գյուղում (այժմ` Բարձրավան): 1949թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1959-76թթ եղել է Երևաննախագիծ ինստիտուտի արվեստանոցի ղեկավարը, 1976թ-ից` գլխավոր մասնագետ: Նրա նախագծերով կառուցվել են Վանաձորի կենտրոնական հայկական հրապարակի համալիրը (1955-60թթ), Երևանում` ճոպոնուղու կայարանները (1962-64թթ), «Էրեբունի» թանգարանը (1968թ.), մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանը (1980թ.), Սամարղանդի հիմնադրման 2500-ամյակի «Աֆրասիաբ» թանգարանը (1970թ.), Սբ. Էջմիածին վանքում` «Վանատուն» հյուրանոցը (1972թ.), «Գանձատուն» թանգարանը (1982թ.), 1970-80-ականներին իրականցվել ոսկերչական կերտվածքներ` «Հայոց այբուբենը» և այլն, հայկական եկեղեցիներ` Ներքին Դվինում, Սպիտակում, Նորքում (Երևան), Օդեսայում, Գյումրիում (հնգագմբեթ Սբ. Հակոբ Մծբնացի, օծվել է 2002թ.), բնակելի, վարչական շենքեր Երևանում և այլն: Կազմել է «Հայկական եկեղեցիներ» ալբոմը (1970թ.), գրել տեքստերը: Հեղինակել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Սբ. Սահակ-Սբ. Մեսրոպ, Սբ. Ներսես Շնորհալի շքանշանները: 1989թ. դարձել է «Տարվա լավագույն կառույց» համամիութենական մրցույթի դափնեկիր, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ոսկե մեդալակիր: 1966թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր շինարարի կոչման, 1997թ.` Հայ եկեղեցու Սբ. Գրիգոր Լուվորիչ շքանշանի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար