Սուրեն Աբեղյան

Թատերագիր, դերասան

Ազատ Շերենց

Դերասան

Արծվի Հունանյան

Գրականագետ, թատերագետ

Լևոն Թադևոսյան

Գեղանկարիչ

Գարեգին Զաքոյան

Կինոռեժիսոր, կինոգետ

Արամ MP3

Երգիչ, հաղորդավար

Սերգեյ Խաչատրյան

Ջութակահար

 

 

 

 

ՎԱՀԵ ԱՀԱՐՈՆՅԱՆ

Դաշնակահար

20 հոկտեմբեր, 1933 - 18 սեպտեմբեր, 1994

Ծնվել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Եղել է քանդակագործ Գրիգոր Ահարոնյանի որդին: 1946թ. տեղափոխվել է Հայաստան: 1957թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1960-94թթ դասավանդել է նույն կոնսերվատորիայում (1987թ-ից` պրոֆեսոր, 1987-94թթ` ամբիոնի վարիչ): Դասավանդել է նաև Վանաձորի, Երևանի երաժշտական ուսումնարաններում, դպրոցներում: Համագործակցել է դիրիժորներ Դավիթ Խանջյանի, Գեզա Օբերֆրանկի (Հունգարիա), մենակատարներ Ժան Տեր-Մերկերյանի, Սվետլանա Նավասարդյանի, Վիլի Մոկացյանի, Ն.Նովիկի, Ռ.Խարաջանյանի և այլոց հետ: Նվագացանկում եղել են եվրոպական, հայկական դասական և ժամանակակից կոմպոզիտորների երկեր: Դարձել է Հայաստանի երիտասարդների 1-ին փառատոնի ոսկե մեդալակիր, 1957թ. Մոսկվայի Համամիութենական, 1960թ. Բաքվի Անդրկովկասյան մրցույթների դափնեկիր: 1974թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար